Արագ պատրաստվող մսով կարկանդակներ, նրանց համար ովքեր ժամանակ չունեն
Բաղադրիչներ՝
շերտավոր խմոր – 400 գ,
տավարի աղացած միս – 300 գ,
սոխ – 1 գլուխ,
խառը կանաչի – կես փունջ,
աղ, կարմիր և սև պղպեղ,
ձու- 1 հատ,
կարագ – 50գ
Միսը լցնել խորը ամանի մեջ, աղ, պղպեղ ցանել:
Սոխն ու կանաչին աղալ, խառնել մսին:
Զանգվածը ձեռքով լավ խառնել, տեղափոխել կաթսայի մեջ, եփել՝ վրան մի բաժակ ջուր ավելացնելով:
Երբ ջուրը ցամաքի, մի կտոր կարագ դնել վրան:
Տապակել՝ անընդհատ խառնելով: Խմորը բացել այնպես, որ տապակի կրկնակի չափն ստանա:
Բացված խմորը փռել տապակի վրա ( կեսը կմնա կախված):
Մսի տապակված միջուկը տարածել խմորի վրա:
Խմորի մյուս ծայրը բերել, ծածկել կարկանդակը:
Եզրերը ծալել դեպի ներս, ամրացնել:
Ձուն հարել, քսել կարկանդակի վրա:
Թխել 180 աստիճան ջերմության ջեռոցում, մինչև կարկանդակը կարմրի, խմորը չպետք է թույլ լինի:
Այն թխված է, երբ բավականաչափ չոր է, ձեռք տալիս մատների հետքը չի մնում: