Արագ պատրաստվող կաթնաշոռով թխվածքներ, ստացվում են շատ համեղ և փափուկ

Դիտումներ 556

Արագ պատրաստվող կաթնաշոռով  թխվածքներ, ստացվում են շատ համեղ և փափուկ

Բաղադրիչներ՝

50 գրամ շերտավոր խմոր 

400 գրամ կաթնաշոռ

2 ճ․գ թթվասեր

3 ճ․գ շաքարավազ

1թ․գ վանիլին

2 հատ դեղնուց

1 ճ․գ քունջութ

1 հատ ձու, խմորի վրա սղելու համար

շաքարի փոշի



Պատրաստման եղանակը՝

Տարայի մեջ խառնել կաթնաշոռը, թթվասերը, դեղնուցը, շաքարավազը մինչը միտար զանգված ստանալը։

Շերտավոր խմորը բացել 40 սմ երկարության լիստի, 25 սմ լայնությամբ 3-4 մմ հաստությամբ։

Հավասարաչափ պատել խմորը կաթնաշոռային զանգվածով։

Փաթաթել խմորը ռուլետի նման։

Կտրատել խմորը 3-4 սմ հաստությամբ կտորների։

Կտորները դնել թավայի վրա, նախապես թղթով պատած

Խառնել ձուն և պատել կտորները

Թխել 15-20 րոպե 200 աստիճանում



Ամենաընթերցվածը