Արագ մաքրեք լիմֆատիկ համակարգն ու դուրս բերեք տոքսինները

Դիտումներ 184

Արագ մաքրեք լիմֆատիկ համակարգն ու դուրս բերեք տոքսինները

Լիմֆատիկ համակարգը բարդ կառուցվածք ունի. դրա հիմնական գործառույթը օրգանիզմի բջիջներն ու հյուսվածքները մաքրելն է։ Budetezdorovy.ru-ն  գրում է, որ արդյունքում օրգանիզմը մաքրվում է տոսքիններից ու վարակակիր «գործակալներից», որոնք կարող են հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն օգնում է նաև լեյկոցիտների արտադրմանը։ Լիմֆատիկ համակարգի վատ աշխատանքի հետևանքով կարող են մի խումբ խնդիրներ առաջանալ, այդ թվում՝ արթրիտ, քաշի ավելացում, արյան շրջանառության վատացում։ Կայքն առաջարկել է մի քանի միջոց լիմֆատիկ համակարգը մաքրելու համար։

Կալենդուլայով թեյ։ Կալենդուլան հայտնի է՝ որպես բնական հակաբիոտիկ, որը թարմացնող հատկություն ունի։ Դրա պարբերական օգտագործումը խթանում է տոքսինների դուրսբերումը, վերահսկում լիմֆատիկ հեղուկի արտադրությունը։

Բաղադրիչներ

  • 1 բաժակ ջուր
  • 1 ճաշի գդալ կալենդուլայի ծաղիկներ։


Պատրաստման եղանակը։ Եռացրած ջրի մեջ ավելացրեք կալենդուլայի ծաղիկները։ Օտագործեք, երբ թեյը սենյակային ջերմաստիճանի լինի։ Խորհուրդ է տրվում օգտագործել 15 օր՝ օրվա ընթացքում 1 բաժակ։

Ֆենխել։ Սա միզամուղ և հակաբորբոքային հատկություններ ունի։ Այն խթանում է տոքսինների դուրսբերումը, որոնք խանգարում են լիմֆատիկ համակարգին։

Բաղադրիչներ

  • 1 բաժակ ջուր
  • կես ֆենխել։

Պատրաստման եղանակը։ Ֆենխելը լցրեք եռացրած ջրով տարայի մեջ, եռացրեք դանդաղ կրակին 5 րոպեի ընթացքում։ Թողեք թրմվի։ Խմեք 7 օր։

Ուշադրություն։ Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

 




Ամենաընթերցվածը