Արևածաղկի սերմերի օգուտն ու վնասը


Բոլոր նրանք, ովքեր ամեն օր արևածաղկի սերմեր են օգտագործում, կռահել անգամ չեն կարող՝ որքան օգտակար է այն: Գիտնականներն ապացուցել են, որ իր սննդարար արժեքով այն գերազանցում է ձվին ու մսին, բացի այդ, ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից:
Հում արևածաղկի բաղադրության մեջ մտնում են ջուր (7,5գ), սպիտակուցներ (20,5գ), ճարպեր (53գ), ածխաջրեր (10գ), վիտամիններ В, Е, К, С, А, ինչպես նաև օրգանիզմին անհրաժեշտ այնպիսի նյութեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալիումը, կալցիումը, մագնեզիումը, երկաթը, ցինկը:
Արևածաղկի սերմերի օգուտը
- Արևածաղկի սերմերում առկա ճարպաթթուները նպաստում են ծերացման դանդաղեցմանը և արյան մեջ խոլեստերինի նվազմանը: Կանայք ու աղջիկները պետք է հիշեն, որ այն անփոխարինելի է մազերի, մաշկի ու եղունգների գեղեցկությունը պահպանելու համար:
- Արևածաղկի սերմերը պարտադիր պետք է ընդգրկել սննդակարգում, քանի որ այն պրոֆիլակտիկ միջոց է շատ հիվանդությունների՝ ինֆարկտի, վարակիչ հիվանդությունների, աթերոսկլերոզի, մաշկային հիվանդությունների, կոտրվածքների համար:
- Արևածաղկի սերմերը մագնեզիումի աղբյուր են: Բոլորին է հայտնի, որ աշորայի հացը մագնեզիումի գլխավոր մատակարարն է, բայց 100 գրամ արևածաղկի սերմերում 300 միլիգրամ մագնեզիում կա, իսկ դա 6 անգամ ավելին է, քան աշորայի հացում մագնեզիումի պարունակությունը:
- Բացի այդ, այն լավ միջոց է ծանր աշխատանքային օրվանից հետո հանգստանալու ու ցրվելու համար, քանի որ գործընթացը հանգստացնում է նյարդերը, օգնում է պայքարել սթրեսի, դեպրեսիաների դեմ:
Արևածաղկի սերմերի վնասը
- Արևածաղկի սերմերի վնասը նրա օգտագործման չափերն անցնելու մեջ է. շատ ժամանակ մենք չենք կարողանում կտրվել դրանից ու անցնում ենք թույլատրելի սահմանը:
- Արևածաղկի սերմերի կալորիականությունը մեծ է՝ 100 գրամում 520 կ/կալ. այսպես ½ բաժակ արևածաղկի սերմերի կալորիականությունը հավասար է 1 շոկոլադե սալիկին: Ուստի նիհարել ցանկացողներին այն խորհուրդ չի տրվում:
- Արևածաղկի սերմերը կարող են վնասել, եթե կոկորդի բորբոքում ունեք: Այն գրգռում է լորձաթաղանթը, այդ իսկ պատճառով հիվանդությունը կարող է ավելի սրվել: Շատ երգիչներ հրաժարվում է դրանից ձայնալարերը չվնասելու համար:
- Արևածաղկի սերմերը անզգույշ օգտագործելու հետևանքով կարող է վնասվել նաև ատամի էմալը (ատամների վրա ատամնաքարեր կարող են առաջանալ): Նման խնդրից խուսափելու համար սերմերը պետք է ձեռքով մաքրել:
- Հետազոտությունները ցույց են տվել, որ արևածաղկի սերմերի անթույլատրելի քանակով օգտագործումը օրգանիզմին վնաս է հասցնում, նպաստում նյարդային համակարգի ու երիկամների հիվանդությունների առաջացմանը: Նրանում առկա կադիումը վնաս է օրգանիզմին:
