Ապրիլի 13-ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Վառ, հիշարժան ու ուրախ օր է, սակայն այն այնքան էլ արդյունավետ չի լինի: Լավ ժամանակ կանցկացնեք, կկարողանաք շփվել ընկերների ու հին ծանոթների հետ: Հավանական են հաճելի նորություններ, անսպասելի նվերներ ու անակնկալներ: Շատ գաղափարներ ու պլաններ կունենաք, իսկ ահա ընթացիկ գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի:
Հնարավոր են սխալներ, ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված անհաջող որոշումներ: Նախաձեռնությունը ձեռքը վերցնելուց ու պարտավորություններ ստանձնելուց առաջ գնահատեք ձեր ուժերն ու մտածեք, թե ով կարող է ձեզ համախոհ դառնալ: Ավելորդ փառասիրությունը ապագայում խնդիրների պատճառ կարող է դառնալ:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Լավ օր է աշխատանքի, համատեղ նախագծերին մասնակցության, համագործակցության սկիզբ դնելու համար: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, նույնիսկ նրանց, ովքեր աչքի չեն ընկնում բարեհամբույր լինելով ու զրուցասիրությամբ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չպլանավորված այցեր, որոնք շատ կուրախացնեն: Չի բացառվում սիրային ու ընկերական հարաբերությունների սկիզբը:
Զգույշ եղեք գումարի հետ: Հնարավոր են անտեղի ծախսեր, ֆինանսական կորուստներ: Չպլանավորված գնումները հազիվ թե հաջող լինեն: Երեկոյան տրամադրությունը կարող է առանց պատճառի փոխվել. աշխատեք չնյարդայնանալ դատարկ բաների պատճառով:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Զգույշ եղեք գումարի հետ. այսօր դրան թեթևամտորեն նայելու հակում կունենաք: Չեն բացառվում անհաջող գործարքները, գնումները, որոնց համար ավելի ուշ ստիպված լինեք զղջալ: Ցանկալի չէ կարևոր փաստաթղթեր ստորագրելը: Մնացած ամեն ինչում օրը բարենպաստ կլինի, շատ ձեռնարկումներ էլ հաջողությունների կհասնեք:
Աշխատանքի մեջ կարող եք հույս դնել տղամարդ համախոհներ վրա, նրանք ձեզ հուսախաբ չեն անի: Իսկ ահա անձնական հարաբերություններում կարևոր կլինի կանանց աջակցությունը: Հենց նրանց շնորհիվ կգտնեք բարդ հարցերի պատասխանները:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Աշխատանքի ու կարիերայի վերաբերյալ շտապողական որոշումներ ընդունել պետք չէ: Հարցերին պարզ ու տեսանելի պատասխանները միշտ չէ, որ ճիշտ կլինեն. արժե վերլուծել իրավիճակը, հաշվի առնել բոլոր փաստերը: Շրջապատի խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա ներքին ձայնը կհուշի՝ ինչպես վարվել:
Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, անհաջող գնումներ ու անիմաստ ծախսեր: Նույնիսկ մանրուքներում խնայող եղեք. շուտով գումարը կարևոր բանի համար պետք կգա: Օրը հարմար է հանգստի, մտերիմների հետ շփվելու համար: Ցանկալի է պայմանների փոփոխությունը:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարդ օր է: Ստիպված կլինեք ինքնուրույն լուծել աշխատանքային դժվար հարցերը, գլուխ հանել ոչ միանշանակ իրադրությունից: Եթե ուշադիր լինեք, սխալներ թույլ չեք տա, չեք գործի արարքներ, որոնց համար ավելի ուշ ստիպված լինեք զղջալ: Կարևոր է միայն սեփական ուժերին վստահելը: Համախոհները, ցավոք, հազիվ թե կարողանան օգնության հասնել:
Ընթացիկ գործերից գլուխ հանելը սովորականից ավելի դժվար կլինի: Օգտվեք ոչ ստանդարտ մեթոդներից, ինչ-որ նոր բան փորձեք. չի բացառվում, որ հենց այդպես կկարողանաք հաջողությունների հասնել:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հաջող օր է կարևոր հարցերի ու խնդիրների լուծման համար: Կկարողանաք ճիշտ որոշել առաջնահերթությունները, ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ: Հավանական են հաջողություններ ինքնուրույն աշխատանքի մեջ: Չի բացառվում հին ծանոթներից օգտակար տեղեկատվության ստացումը: Կարող եք վերականգնել իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով խափանված հարաբերությունները:
Երեկոն հարմար է պասիվ հանգստի համար: Հնարավորություն կունենաք վերականգնել ուժերը, բարձրացնել տրամադրությունն ու ուրախացնել շրջապատին:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հաջող ու խոստումնալից օր է: Կարող եք նոր գործեր ստանձնել, իրագործել հին մտահղացումները, ձեր շատ նախաձեռնություններ հաջող կլինեն: Կարևոր է, սակայն, միայն սեփական ուժերի վրա հույս դնելը: Օգնության խոստում տված մարդիկ կարող են հուսախաբ անել ձեզ: Ստուգեք ստացված ցանկացած տեղեկատվություն, պետք չէ վստահել անծանոթներին:
Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, ստիպված կլինեք կենտրոնանալ դրանց լուծման վրա: Ունակ կլինեք հաղթահարել դժվարությունները. այստեղ կօգնեն կենսափորձն ու դիտողունակությունը:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հաջող կլինի օրվա առաջին կեսը: Այս հատվածում կարող եք մի շարք գործերում հիանալի արդյունքների հասնել: Կարևոր կլինեն համառությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը: Օգնության կհասնեն հին ընկերներն ու նոր ծանոթները, որոնց ցանկացած իրավիճակում կարող եք վստահել: Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ:
Օրվա երկրորդ կեսը համբերություն է պահանջում: Իրադարձություններն ավելի դանդաղ կընթանան, քան ակնկալում էիք. դրանց ընթացքը շտապեցնելը ցանկալի չէ: Չեն բացառվում նյարդայնության նոպաները. ամենաչնչին բանն էլ համբերությունից կարող է հանել: Աշխատեք կառավարել հույզերը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Լավ օր է շփման, համախոհների փնտրտուքի համար: Հեշտությամբ շրջապատին կվարակեք նրանով, ինչը ձեզ հետաքրքիր է, կկիսվեք գաղափարներով, նախաձեռնող կլինեք ու աջակցություն կստանաք: Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին, ստորագրել համապատասխան փաստաթղթերը, համատեղ գործողություններ սկսել:
Հավանական են ֆինանսական հարցերի հաջող լուծումն ու եկամտի ստացումը: Օրվա առաջին կեսին լավ կանցնեն ուղևորությունները, իսկ երեկոյան լավ է հանգստանալ տանը, հետաձգել հոգնեցուցիչ գործերն ու կարևոր հարցերի քննարկումը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը զուրկ չի լինի դժվարություններից, սակայն ուժ ու էներգիա կունենաք դրանք հաղթահարելու համար: Կարող եք բարդ գործեր ստանձնել: Դրանք ավարտին հասցնել կօգնեն ընկերներն ու փորձված համախոհները: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կյանքի հանդեպ հայացքը տարբերվում է ձերինից: Նրանց հետ շփումը հետաքրքիր ու օգտակար կլինի:
Հաջող կլինեն գնումները: Կարող եք իրեր ձեռք բերել ձեր ու մտերիմների համար. չեք սխալվի ընտրություն կատարելիս: Օրը հարմար է ուղևորությունների, պայմանների փոփոխության, աշխարհիկ միջոցառումներին մասնակցության համար:
։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Վառ ու հագեցած օր է, որը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու դրական փոփոխություններով: Կարող եք նոր գործեր ու նախագծեր ձեռնարկել, նոր ծանոթների ու փորձված համախոհների հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Օգտակար կլինի աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունը. հնարավորություն կունենաք շփվել հետաքրքիր մարդկանց հետ, ցույց կտաք ձեր հնարավորություններն ու տաղանդները:
Խուսափեք գերծանրաբեռնվածությունից: Ֆիզիկական աշխատանքը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին, ցանկալի չէ. այն վատ կանդրադառնա տրամադրության, ինքնազգացողության լավացման վրա:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լավ օր է աշխատանքի համար: Արագ գլուխ կհանեք մասնագիտական խնդիրներից, ժամանակին նախաձեռնությունը կվերցնեք ձեր ձեռքը, հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ: Կարող եք նոր համախոհներ գտնել, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Օրը հարմար է ուսման ու ինքնակրթության, որակավորումը բարձրացնելու համար:
Լավ կդասավորվեն գործնական հարաբերությունները, քիչ ավելի անհաջող կլինի՝ անձնականը: Ամեն գնով կաշխատեք լեզու գտնել մտերիմների հետ, և չնայած դրան՝ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան: Աշխատեք հարթել սուր անկյուններն ու լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ:
