Անոթների խցանումը մաքրող բնական բաղադրատոմս

Դիտումներ 301

Անոթների խցանումը մաքրող բնական բաղադրատոմս

Անոթների խցանումը վերացնելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրմասեր

 

 

250 գ գինի,
250 գ սխտորի հյութ,
250 գ գազարի հյութ,
250 գ բազուկի հյութ,
250 գ կիտրոնի հյութ,
250 գ մեղր,


 



Խառնել իրար և ընդունել օրը 3 անգամ, 1ճ.գ., ուտելուց 30 րոպե առաջ: Խառնուրդը մաքրում է արյունն ու անոթները, երիտասարդացնում ու լավացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը: Պետք է պահել սառնարանում: Տվյալ քանակը բավարար է մեկուկես ամիս:

• Անոթները և արյունը մաքրող տիբեթական այս բաղադրատոմսը համարվում է անվտանգ և շատ արդյունավետ: Անհրաժեշտ է մաքրել և մանրացնել 350գ սխտոր, լցնել ապակյա շշի մեջ, ավելացնել 200մլ սպիրտ: Շիշը փակել, փաթաթել մուգ թղթով կամ կտորով և պահել սենյակային ջերմաստիճանում՝ արևի ճառագայթներից հեռու: 10 օրից քամել և նորից 2 օր թողնել հանգստանա: Թուրմը պետք է ընդունել լուծելով սառը եռացրած կաթի մեջ: Հետևեք հետևյալ սխեմային:
1. Առավոտյան 50մլ սառը կաթին ավելացնել 1 կաթիլ թուրմ, ճաշին՝ 2 կաթիլ, ընթրիքին՝ 3 կաթիլ:


 



2. Հաջորդ առավոտ կաթին ավելացնել արդեն 4 կաթիլ թուրմ, ճաշին՝ 5 կաթիլ, իսկ երեկոյան՝ 6 կաթիլ:
3. Այս ձևով կաթիլների քանակը հասցնել 15-ի, այնուհետև մեկական կաթիլով պակասացնել այնքան ժամանակ, մինչև հասնեք 1 կաթիլի:
4. Դրանից հետո օրը 3 անգամ խմել 25 կաթիլ, մինչև թուրմի վերջանալը:
Խորհուրդ է տրվում այս մաքրումը կատարել յուրաքանչյուր 5 տարին մեկ:



Ամենաընթերցվածը