Անկրկնելի համով ոժտված աղցան Ծովախեցգետնի ձողիկներով։


Բաղադրամասեր
-
200 գ ծովախեցգետնի ձողիկներ
-
2 հատ խաշած ձու
-
1 տուփ եգիպտացորեն
-
1 հատ խաշած կարտոֆիլ
-
2 հատ թթու վարունգ
-
մայոնեզ, աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
-
Ծովախեցգետնի ձողիկները, ձուն, կարտոֆիլը, թթու վարունգը խորանարդաձև կտրատել, խառնել իրար, ավելացնել եգիպտացորենը:
-
Աղցանը համեմել աղով, պղպեղով, մայոնեզով և մատուցել:
