Անձրևանոցները պատրաստ պահեք, վաղը տեղումներ են սպասվում։

Դիտումներ 339
Անձրևանոցները պատրաստ պահեք, վաղը տեղումներ են սպասվում։

Հանրապետության տարածքում`

Մարտի 6-ին՝ կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 6-ին, 8-ին, 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով, 7-8-ը նույնքան կբարձրանա:

 


Երևան քաղաքում`

Մարտի 6-ին՝ կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին, 8-9-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           20.20C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              -20.70C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            3.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:


Ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում. ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների, դիտված և կանխատեսվող եղանակային պայմանների, ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 12-15-ն ընկած ժամանակահատվածում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը