Անհրաժե՞շտ են արդյոք իմաստության ատամները

Դիտումներ 956
Անհրաժե՞շտ են արդյոք իմաստության ատամները

Մարդկանց մոտ հետաքրքիր և յուրօրինակ վերաբերմունք է դրսևորվել իմաստության ատամների հանդեպ, որը մեծ մասամբ տեղեկատվության պակասի հետևանքով է լինում: Կարծիք կա, թե իմաստության ատամները խնդիրների աղբյուր են և լավ կլինի դրանցից ազատվել: 

Իմաստության ատամ անվանում են երրորդ հիմնական ատամը, կամ էլ, ըստ ստոմատոլոգիայի տերմինաբանության, մոլյարը, դրանք վերջին ատամներն են: Հիմնականում դրանք ծկլթում են դեռահասային տարիքի վերջում կամ էլ 20 տարեկանից հետո: Հաճախ իմաստության ատամներն անվանում են նաև ութերորդ, ըստ ստոմատոլոգների մոտ ընդունված համարաբանության:


Պետք է խոստովանել, որ այդ ատամները մեզ ժառանգություն են հասել մեր հեռավոր նախնիներից, ժամանակակից մարդուն, դրանք, ըստ էության, պետք չեն, 25% դեպքերում դրանք ընդհանրապես չեն ծկլթում և մարդիկ դրանից չեն տուժում: Դա պայմանավորված է մարդու էվոլյուցիայով:

Հին ժամանակներում, այն մարդիկ, ովքեր ունեին բոլոր 4 իմաստության ատամները, դառնում էին ցեղի առաջնորդներ:

Մարդիկ արդեն հազարավոր տարիներ է, ինչ այլ կերպ են սնվում, խոհարարական մշակումը սնունդը ավելի փափուկ է դարձրել, այլևս ջանքեր հարկավոր չեն այն մանրացնելու համար: Դրա հետևանքով իմաստության ատամները վաղուց ի վեր կորցրել են իրենց ի սկզբանե նախատեսված նշանակությունը, ատրոֆիայի են ենթարկվել և բոլորովին այլ պայմաններում են զարգանում, քան սկզբում: Դրանք դարձել են թույլ և փխրուն կալցիումի անբավարարության և իրենց գործառույթի պետք չլինելու պատճառով, որի հետրանքով էլ ավելի շատ են ենթակա կարիեսով ախտահարվելուն, կոտրվելուն և այլն:

Ժամանակակից մարդու ծնոտը վերջին երկու հազարամյակի ընթացքում 4 մմ-ով կարճացել է և ութերորդների համար այլևս տեղ չի մնացել: Այսպիսի իրավիճակը հանգեցրել է իմաստության ատամների համար բնորոշ խնդիրների: 

Այժմ որոշ երկրներում կան հավատալիքներ, թե այն տղամարդիկ, ովքեր ունեն այս 4 ատամները, իսկական սերնդի շարունակողներ են, իսկ նրանք, ում ատամները ցավում են կամ արդեն չկան, այդքան էլ ուժեղ չեն:

Մարդկանց 15%-ի մոտ կյանքի ընթացքում իմաստության ատամներ ընդհանրապես չեն հայտնվում:

 

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=9123&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը