Անգլիական ձվածեղ

Բաղադրիչները՝
ձու - 5 հատ
թարմ սունկ - 300 գր
սոխ - 1 հատ
կարագ -50 գր
պանիր պարմեզան
ընկույզ - 70 գր
աղ, սև պղպեղ:
Պատրաստման եղանակը՝
Մաքրած սունկը եփել աղաջրի մեջ, հանել, մանր կտրատել։
Տապակում պատրաստել սոխեռած, վրան լցնել կտրատած սունկը, տապակել 10 րոպե, ապա ավելացնել աղի հետ հարած ձուն ու կտրատած ընկույզը և տապակել մինչև ձվածեղը կարմրի:
Մատուցելիս վրան քերած պանիր լցնել:
