Անգին խորհուրդներ բոլոր նրանց, ովքեր երիկամների մեջ քարեր ունեն
Դիտումներ 333
Երիկամների մեջ քարերի առկայությունն ամենատարածված երևույթներից մեկն է: Դրանք հայտնաբերվում են 100 հազարից մոտ 500 մարդու մոտ: Սովորաբար, այն հանդիպում է 20-ից մինչև 50 տարեկան անձանց շրջանում: Երիկամներում առկա քարերն առաջանում են տարբեր պատճառներով, սակայն այդ հիվանդությունը հնարավոր է կանխարգելել:
Երիկամներում քարերի առաջացումը պայմանավորված է օրգանիզմում թթվա-հիմնային նյութափոխանակության խանգարմամբ: Երիկամային քարերի ամենատարածված տեսակները պարունակում են օքսալատ կամ կալցիումի ֆոսֆատ:
Բացի այդ, միզուղիներում քարեր կարող են առաջացնել միզաթթուն և ամինաթթուները: Հիմնական ախտանիշներն են երիկամների ծակոցները, միանգամից և ուժեղ ցավը գոտկատեղի շրջանում, սեռական օրգաններում, երբ ցավը անտանելի է: Մյուս ախտանիշը ՝ դա մուք մեզն է, եւ անհարմարությունը միզելու ժամանակ: Ավազի գոյությունը կամ երիկամներում քարերի առկայությունը դա նույն երեւույթն է, քանի որ ավազը աստիճանաբար վերածվում է քարի:
Ներկայացնում ենք քայլեր, որոնք կարող են կանխարգելել երիկամներով քարերի առաջացումը:
Օգտագործեք շատ ջուր
Օրգանիզմում կալցիումի մակարդակը ճիշտ մակարդակի վրա պահեք
Կրճատեք կարմիր մսի օգտագործումը
Խառնեք կիտրոնի հյութը և ձիթապտղի յուղը և ամեն օր օգտագործեք այն
Բացառեք աղը
Շատ օգտագործեք ձմերուկ, լոբի, նռան հյութ
Ամենաընթերցվածը