Անանուխի օգտակար հատկությունները. Այն ձեզ կօգնի ամենածանր պահերին


1. Անանուխը հիանալի միջոց է ստամոքսի, աղիների սպազմի անցկացման համար: Այն օգնում է թուլացնել աղեստամոքսային համակարգի ջղակծկումները, կարգավորել նյութափոխանակությունը: Եթե ունեք ստամոքսի և աղիների հետ կապված խնդիրներ և չեք ցանկանում օգտագործել քիմիական միջոցներ, ուրեմն պատրաստեք անանուխի թեյ:
2. Այս խոտաբույսը հիանալի միջոց է աղիներում ինֆեկցիաների կանխարգելման համար: Ունի ուժեղ հակաբակտերիալ հատկություններ: Օգտագործելով ձեր առօրյա սննդակարգում` կկանխեք ցանկացած վարակների թափանցումը ձեր օրգանիզմ:
3. Հիանալի միջոց է գլխացավից ազատվելու համար: Գլխացավի պատճառը շատ հաճախ կապ ունի անոթների սպազմի հետ: Այնպես որ, խմելով անանուխի թեյ` կթուլացնեք անոթների լարվածությունը, միարժամանակ կազատվեք գլխացավից:
4. Եթե առաջացել է քթանցքների խցանում և դժվարանում եք շնչել, պատրաստեք անանուխով ջուր և կատարեք ինհալացիա: Այն արագորեն կկարգավորի շնչառական համակարգը:
5. Հրաշալի միջոց է նյարդային համակարգի կարգավորման համար:
6. Կարելի է օգտագործել ուտեստների մեջ` հաղորդելով հիանալի համ և բույր:
7. Անանուխը լայնորեն օգտագործվում է կոսմետիկ միջոցների մեջ:
8. Որոշ կոկտյելների անփոխարինելի բաղադրիչ է:
9. Հակատոքսիկ հատկության շնորհիվ անանուխը կիրառվում է նաև տարբեր տեսակի թունավորումների դեպքում: Նման դեպքերում առաջարկում ենք հետևյալ թուրմը. 2-3 ճաշի գդալ անանուխը 1,5 բաժակ եռացրած ջրով թրմել 2 ժամ: Խմել օրական 2-3 անգամ` ուտելու ընթացքում:
10. Եվ վերջում` շատ համեղ և բազմաթիվ չափազանց օգտակար բաղադրատոմս` անանուխից պատրաստվող ջեմ: Անհրաժեշտ է 200-300 գր անաուխ, 0,5 լ ջուր, 1-2 կիտրոն, 1կգ շաքարավազ: Անանուխի տերևներին, ցողուններին և նախօրոք կեղևով կտրատած կիտրոնին ավելացնել 0,5 լ ջուր, եփել մոտ 10 րոպե: Այս կախարդական զանգվածը թողնել 1 օր, այնուհետև քամել: Ստացված հյութին ավելացնել շաքարավազը և դանդաղ կրակի վրա եփել մոտ 1,5 -2 ժամ: Վրայից հավաքել առաջացած փրփուրը: Կրակը անջատել, թողնել մոտ 3 ժամ, որից հետո կրկին հասցնել եռման աստիճանի: Սառչելուց հետո լցնել տարաների մեջ և ամուր փակել:
