Ամուր եղունգներ և մազեր ունենալու համար լավագույն 5 մթերքները
Այս մթերքները պարունակում են այն բոլոր վիտամիններն ու միկրոէլեմենտները, որոնք անհրաժեշտ են մազերի և եղունգների ամբողջական սնուցման համար:
Նուշ
Նուշը ոչ միայն սպիտակուցի հրաշալի աղբյուր է, այլև այն հարուստ է մագնեզիումով, որն օգնում է առողջ եղունգներ ու մազեր ունենալ։ Մագնեզիումը մայր բնության հակասթրեսային հանքանյութ է, իսկ սթրեսը մազաթափության առաջնային պատճառներից մեկն է։
Ձու
Ձուն սպիտակուցի կարևոր աղբյուր է և իր մեջ պարունակում է նաև վիտամին D։ Ձուն հարուստ է նաև բիոտինով, որն իրենից B-ի վիտամինի համակարգ է ներկայացնում, որն իր հերթին մեծ դեր է խաղում օրգանիզմում կերատինի արտադրման մեջ։ Իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ բիոտինի պակասի դեպքում նկատվում են եղունգնենրի ու մազերի առողջության անկում։
Կաթ
Որոշ հետազոտություններ ցույց են տվել վիտամին D-ի պակասի կապը մազաթափության հետ։ Բացի այդ, ամուր եղունգների ու մազերի համար չափազանց կարևոր հանքանյութ է կալցիումը, իսկ կաթն այն սննդմթերքններից է, որ կարող է ապահովել թե՛ կալցիումի և թե՛ վիտամին D-ի պաշարով։