Ամսեկանները դադարեցնելու արդյունավետ միջոց. հիմա գիտեմ՝ ինչ անել արտակարգ դեպքերում

Դիտումներ 363
Ամսեկանները դադարեցնելու արդյունավետ միջոց. հիմա գիտեմ՝ ինչ անել արտակարգ դեպքերում

Հորմոնալ դեղամիջոցների ընդունման միջոցով ամսեկաններն ընդհատելու սպորտսմեն աղջիկների մեթոդը սովորական աղջիկներին կիրառել չի կարելի. դաշտանային ցիկլի խանգարումն առանց բժշկի հսկողության կարող է վնասել վերարտադրողական համակարգին:

Բայց կան շատ ստուգված ժողովրդական միջոցներ, որոնք կարող են արագացնել ամսեկանների ընթացքը, նվազեցնել տհաճ ախտանիշերը:

1. Եղինջ
Այս բույսը վաղուց օգտագործվում է արնահոսությունը դադարեցնելու համար: Խնդրահարույց ամսեկանների դեպքում եղինջի եփուկ օգտագործիր: Ըմպելիքը նաև շատ օգտակար է արգանդային արնահոսության դեպքում:

2. Մեղր
Օգնում է դաշտանի վաղ սկսվելուն: Խորհուրդ է տրվում մեղր օգտագործել ցիկլի սկսվելուց մեկ շաբաթ առաջ: Ամսեկանները մի քանի օր շուտ կսկսվեն:

3. Մաղադանոս
Ազդեցությունը նման է մեղրի ազդեցությանը, այս բույսի եփուկը խորհուրդ է տրվում օգտագործել ցիկլի սկսվելուց մեկ շաբաթ առաջ:

 


4. Կիտրոն
Վիտամին С-ի մեծ քանակությունը կարող է ժամանակից շուտ ամսեկանների սկսվելու պատճառ դառնալ: Բայց կիտրոնի հյութը հակացուցված է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի խանգարումների դեպքում:

5. Ջրային պղպեղ
Պարունակում է գլյուկոզիդ, որը խթանում է արյան մակարդումը: Նաև մանրէազերծ հատկություններ ունի:

Միջոցն արդյունավետորեն նվազեցնում է դաշտանային ցավը: Նաև հաճախ օգտագործվում է դաշտանը հետաձգելու համար: Միջոցը պատրաստելու համար պետք է 1 ճ. գ. չոր բույսը խառնել 250 մլ ջրի: Խառնուրդը պետք է 10 րոպե դնել ջրային գոլորշու վրա, հետո մեկ ժամ թողնել սառի:

Պատրաստի թուրմը պետք է բացել եռացած ջրով: Պետք է օգտագործել օրական 3 անգամ 1-ական ճ. գ.: Ընդունումը սկսել դաշտանից 3-4 օր շուտ, այդ դեպքում ամսեկանները նույնքան ժամանակով կուշանան:

Նյութի աղբյուրը ՝ http://entertrain.1in.am/am/entarm/80252

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը