Ամռանն ընդառաջ. Ինչպե՞ս նիհարել կարճ ժամանակում և ունենալ շլացուցիչ կազմվածք

Դիտումներ 240
Ամռանն ընդառաջ. Ինչպե՞ս նիհարել կարճ ժամանակում և ունենալ շլացուցիչ կազմվածք

Ամռանը քաշը կարգավորելու եւ օրգանիզմն օգտակար նյութերով հագեցնելու հնարավորություն ունենք, եւ այդ հարցում մեզ կօգնի ամառային դիետան: Ամառային դիետաներն արդյունավետ են, քանի որ տարվա այս շրջանում սկսվում է օրգանիզմի նյութափոխանակության կարգավորումը:

Ամառային այս դիետայի պարագայում թույլատրելի են հետեւյալ ըմպելիքները՝ հանքային ջուր, կանաչ թեյ, կվաս, դիետիկ գազավորված ըմպելիքներ: Օրական հարկավոր է մինչեւ 2 լիտր ջուր խմել: Ժամը 18:00-ից հետո կարելի է ուտել տանձ, խնձոր կամ նարինջ. 1 հատ՝ երկու ժամը մեկ:

Դիետայի ճաշացանկը

 


Նախաշաճ

մեկ բաժակ կաթ, երկու կտոր սեւ հաց՝ կարագով 
սուրճ (կարելի է կաթով, բայց առանց շաքարավազի), երկու կտոր հաց՝ կարագով
թեյ (առանց շաքարավազի), թարմ բանջարեղեն՝ թթվասերով (1 թ/գ) եւ բանան

Երկրորդնախաճաշ

Երկու տանձ, խնձոր կամ նարինջ

Ճաշ

ձվով բանջարեղենային ապուր (կարելի է թթվասեր ավելացնել)
կարտոֆիլի խյուս (մինչեւ 300 գրամ) + թարմ բանջարեղեն 
անյուղ տավարի կամ հավի միս կամ խաշած ձուկ (մինչեւ 150 գրամ) + թարմ բանջարեղեն (մինչեւ 300 գրամ)

Հետճաշիկ

Բանջարեղենով աղցան (կարտոֆիլն արգելված է)

Ընթրիք

անյուղ պանիր (50 գրամ)
անյուղ կաթնաշոռ (100 գրամ)
խաշած ձու 
2 հատ խաշած կարտոֆիլ

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը