Ամռան գալով շատերի մոտ սկսում են ալերգիկ պրոցեսներ, այս միջոցը կօգնի ազատվել ալերգիայից և սկսել նորմալ շնչել

Դիտումներ 358
Ամռան գալով շատերի մոտ սկսում են ալերգիկ պրոցեսներ, այս միջոցը կօգնի ազատվել ալերգիայից  և սկսել նորմալ շնչել

Համեմունքներ։ Փորձեք սննդակարգ ներառել համեմունքներ, որոնք կօգնեն լավացնել ինքնազգացողությունը։ Կծու համեմունքը կօգնի քչացնել լորձի արտադրությունը, որն իր հերթին՝ կնպաստի շնչուղիների մաքրմանը։ Կարող եք օգտագործել կայենյան պղպեղ, իմբիր, մանանեխ։ Կարող են օգտակար լինել նաև սխտորն ու սոխը։

Ցիտրուսային մրգեր։ Ինչպես հայտնի է, սրանք հարուստ են վիտամին C-ով, որն օրգանիզմին հարկավոր է ալերգիայի դեմ պայքարելու համար։ Բացի այն, որ վիտամին C-ն բնական հակաօքսիդանտ է, այն նաև բնական հակահիստամինային միջոց է։ Վիտամին C-ով հարուստ են նաև բրոկոլին, պղպեղը, ելակը, արքայախնձորը, կիվին։
 
Քրքում։ Սեզոնային ալերգիայի դեմ պայքարում կարևոր է ուշադրություն դարձնել նաև քրքումին։ Այն հարկավոր է պարզապես ավելացնել ճաշատեսակներին, որոնք օգտագործում եք։
 

Ակտիվացված ածուխ
 

Ածխի գործողության մեխանիզմը հիմնվում է նրա ներծծող հատկության վրա: Բավական է մի քանի հաբ դնել բերանում և նրա շուրջ գտնվող լորձաթաղանթն անմիջապես չորանում է. դա հետևանք է այն  բանի, որ ածուխն իր մեջ է ներծծում թուքը: Կլանումից հետո տեղի է ունենում մոտավորապես նույն երևույթը. ածխի միկրոմասնիկները վայրկենապես կապում են այլ նյութերի մոլեկուլները և պահում դրանք իրենց մակերևույթի վրա: Տարատեսակ ալերգածին, թունավոր ախտածին միկրոօրգանիզմները կլանվում են աղեստամոքսային տրակտի ամբողջ երկայնքով՝ ձևավորելով չլուծվող միացություններ, որոնք օրգանիզմից դուրս են գալիս բնական ճանապարհով:   

Սննդային ալերգիայի բուժում

Ակտիվացված ածուխը կիրառվում է ցանկացած տիպի ալերգիայի դեպքում օրգանիզմի մաքրման և շլակների դուրս բերման նպատակով, սակայն առավելագույն ազդեցությունը ձեռք է բերվում սննդային ալերգիայի բուժման դեպքում:

Խնդիրը նրանում է, որ հիվանդության այդ ձևը հաճախ զարգանում է ստամոքսա-աղիքային տրակտի աշխատանքի խախտման ֆոնի վրա, երբ աղին «ծանրաբեռնված է շլակներով» և չի կարողանում լիարժեքորեն օրգանիզմից դուրս հանել մարսված նյութերը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը