Ամերիկայի լավագույն խոհարարի սիրելի բաղադրատոմսը, հավի միսը կարտոֆիլով


Բաղադրիչներ.
հավ – 1 հատ,
կարտոֆիլ – 1 կգ,
սոխ – 2 գլուխ,
սխտոր – 2 պճեղ,
քերած կոճապղպեղ- 1 ճ.գդ.,
կիտրոնի հյութ – 2 ճ.գդ.,
բուսայուղ – 4-5 ճ.գդ.,
աղ
Հավի միսը լվանալ, կտրատել:
Աղ, պղպեղ անել, ավելացնել 1 ճ.գդ. կիտրոնի հյութ, 3 ճ. գդ. բուսայուղ, կոճապղպեղ ( имбирь) և 1 մանրացրած սխտորի պճեղ: շ
Թողնել 30 րոպե մարինացվի:
Սոխն ու կարտոֆիլը կտրատել օղակներով, խառնել թասի մեջ:
Վրան 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1-2 ճ.գդ. բուսայուղ և մանրացրած սխտոր:
Նորից խառնել և թողնել, որ կարտոֆիլը մարինացվի 10-15 րոպե:
Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, թեժ կրակով տապակել մարինացված հավի կտորները, երկու կողմից կառաջանա ոսկեգույն կեղև:
Կարտոֆիլը շարել ջեռոցի տապակի մեջ, վրան` հավի կտորները:
Եփել 180°C ջեռոցում 40 րոպե: Երբեմն կարելի է խառնել, շուռումուռ տալ, որ համաչափ եփվի:
Ուտեստն ավելի արագ կեփվի, եթե փակվի փայլաթիթեղով:
