Ամերիկացի գիտնականները ճաղատության դեմ դեղամիջոց են ստեղծել: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 100

Ամերիկացի գիտնականները ճաղատության դեմ դեղամիջոց են ստեղծել: Գրում է med.tert.am-ը

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են դեղամիջոց, որը կօգնի վերականգնել գլխի մազածածկույթը: Նրանց հավաստմամբ՝ շատ շուտով հնարավոր կլինի դեղամիջոցների ընդամենը մեկ կուրսի միջոցով կրկին խթանել մազերի աճը: Մասնագետները վստահ են, որ այսուհետ մազերի փոխպաստվաստման անհրաժեշտություն չի լինի:

Ամերիկացի բժիշկների ստեղծած նոր դեղամիջոցը խթանում է մազի ֆոլիկուլում գտնվող և մազածածկույթի առաջացման համար պատասխանատու ցողունային բջիջները: Խթանմանը նպաստում է կաթնաթթուն, իսկ ավելի ճիշտ դրա աղերը՝ լակտատները: Այդ միացություններն արտադրվում են բջջային օրգանոիդներիում: Բացի այդ, լակտատների սինթեզին է մասնակցում նաև գլյուկոզան, որը բջջի մեջ է ներթափանցում արյան միջոցով:



Փորձագետները RCGD423 և UK5099 դեղամիջոցները փորձարկել են լաբորատոր փորձամկների վրա: Ներկայում գիտնականները լավատեսորեն են տրամադրված և հույս ունեն, որ այս դեղամիջոցները արդյունավետ կլինեն նաև մարդկանց համար:

Հարկ է նշել, որ նշված դեղամիջոցների ստեղծման համար մասնագետներն արդեն նախնական դիմումներ են ներկայացրել:





Ամենաընթերցվածը