Ամենարագ տորթը, որ կարող եք պատրաստել այս պահին
Դիտումներ 218
Այս տորթը շատ արագորեն կարող եք պատրաստել և վայելել։ Անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
ձու - 4 հատ
շաքարավազ - 100 գ,
թթվասեր - 150 գ,
կարագ - 100 գ,
աղ,
սոդա - կես թեյի գդալ,
քացախ - 1 թեյի գդալ,
ալյուր - 200 գ,
փխրեցուցիչ - 1 թեյի գդալ,
խտացրած կաթ - 200 գ,
կակաո - 1 ճաշի գդալ
1 հատ վաֆլի
Պատրաստման եղանակը
Մոտ 3 րոպե շաքարավազի հետ միասին հարել ձվերը:
Ավելացնել թթվասեր, հալած կարագ, աղ, սոդա, քացախ, ալյուր և փխրեցուցիչ: Խառնել այս ամենը և թխել 40 րոպե, 180 ջերմաստիճանում։
Խտացրած կաթը կակաոյով խառնել: երբ տորթը մի քիչ սառի, կտրեք եւ կրեմը ներսից քսեք:
Այն անմիջապես ներծծվում է տորթի անցքերի անցքերի: Իսկ վերևում շաղ տվեք վաֆլին և շոկոլադը։
Ամենաընթերցվածը