Ամենահամեղ ուզբեկական փլավի պատրաստման եղանակը

Դիտումներ 856
Ամենահամեղ ուզբեկական փլավի պատրաստման եղանակը

Բաղադրամասեր

1 կգ գառան փափկամիս,
700 գր սոխ,
800 գր բրինձ,
700 գր գազար,
3 գլուխ սխտոր,
1 ճաշի գդալ զիրա,
1 ճաշի գդալ չորացրած բարբարիս,

ոչխարի մսի արգանակ,
զաֆրան,
աղ,
ձիթայուղ


Պատրաստուման եղանակը

 

Արգանակի համար նախօրոք առատ ջրով եփեք գառան ոսկորները՝ մեջը գցելով մեկ գազար, մեկ պճեղ սխտոր եւ մեկ գլուխ սոխ: Աղն ավելացրեք արգանակի եփվելուց մեկ ժամ հետո, եւս տաս րոպե թողեք եփվի եւ:

Ծանր, ցանկալի է՝ չուգունից թավայի մեջ լավ դաղեք բուսական յուղը, մեջը տապակեք կտրատած սոխը, թող լավ կարմրի, ավելացրեք կտրատած գազարը, միսը, համեմունքները եւ աղը: Մոտ կես ժամ այս զիրվակը լավ տապակեք:

 

Եթե նախապես եք պատրաստում, կարող եք այս էտապում գործը դադարեցնել: Հյուրերի գալուց կես ժամ առաջ տաքացրեք զիրվակը, լավ խառնեք, ավելացրեք լվացած եւ ջրքամված բրինձը, էլի խառնեք եւ վրան լցրեք արգանակ՝ այնքան, որ ամբողջությամբ ծածկի ձեր զիրվակն ու բրինձը եւ դեռ երեք մատ էլ բարձր լինի: Կափարիչով հերմետիկ փակեք եւ կրակը ցածրացրեք:

Տաս-տասնհինգ րոպեից բացեք կափարիչը եւ գդալով մեջը փորեք, սխտորի լավ լվացած ամբողջական գլուխները խրեք մեջը, կափարիչը սրբիչով փաթաթեք եւ հերմետիկ փակեք կաթսան ու անջատեք կրակը, ինքն իր գոլորշիով կեփվի: Քանի դեռ թարմ սխտորը դուրս չի եկել, հներն էլ արդեն շատ են հնացել՝ սխտորը կարող եք ոչ թե ամբողջական գլխով դնել, այլ՝ պճեղներով, այն էլ՝ մաքրած:

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը