Ամենահամեղ միջուկով բուկիները. Ահա բաղադրատոմսը



Ամենահամեղ միջուկով բուկիները. Ահա բաղադրատոմսը


Բաղադրամասեր

Բուլկի աննկարագրելի միջուկով

շաքարավազ - 2 ճ/գդ,

շաքարի փոշի - ըստ ճաշակի,

սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ,

վանիլին - 10 գր,

Խմորի համար ՝

շաքարավազ - 50 գր

ձու - 1 հատ

ձվի դեղնուց - 2 հատ

կաթ - 150 մլ

ալյուր - 300 գր

խմորիչ - 20 գր

աղ - մեկ պտղունց

կիտրոն - 0,5 հատ

կարագ - 50 գր վանիլին

 

Պատրաստման եղանակը 

 


  • Պատրաստում ենք խմորը: Գոլ կաթի մեջ լցնում ենք խմորիչը, 20 գր շաքարավազը, աղը, կիտրոնի քերուկն ու 50 գր ալյուրը: Խառնում ենք և թողնում, որ խմորիչն ակտիվանա:

  • Երբ որ խմորիչն ուռչում է, ավելացնում ենք 30 գր շաքարավազը: Հետո ավելացնում ենք երկու դեղնուցը, 1 ձուն ու վանիլինը: Խառնում ենք, ինչից հետո ալյուրի կեսը մաղում ենք մեջը:

  • Գդալով խառնում ենք և մի քիչ էլ ալյուր մաղում: Նորից գդալով խառնում ենք և այնքան ալյուր ավելացնում, որ հնարավոր լինի խմորը լցնել սեղանին: Սեղանին մի քիչ ալյուր ենք մաղում և խմորը դնում վրան:

  • Մնացած ալյուրը քիչ-քիչ խառնում ենք խմորին ու հունցում: Խմորը լցնում ենք կաթսայի մեջ, սրբիչով ծածկում ու 25 րոպե թողնում տաք տեղում:

  • Այդ ընթացքում կարագը հալեցնում և հովացնում ենք: Կես ժամ անց սեղանին մի քիչ կարագ ենք լցնում: Խմորը դնում ենք կարագի վրա, հունցում այնքան ժամանակ, մինչև զգանք, որ կարագը ներծծվել է խմորի մեջ: Կրկին կարագը քիչ-քիչ լցնում ենք սեղանին ու խմորը հունցում: Շարունակում ենք այնքան ժամանակ, մինչև որ կարագը վերջանա:

  • Խմորը նորից դնում ենք կաթսայի մեջ, 1,5 ժամ թողնում տաք տեղում: Բարձրացած խմորը հունցում ենք և նորից 45 րոպե թողնում տաք տեղում (այն կրկին բարձրանում է):

  • Այժմ արդեն խմորը դնում ենք թեթևակի ձիթայուղած սեղանին, գնդում ենք և 15 րոպե թողնում, որ հանգստանա: Հանգստացած ու բարձրացած խմորը 11 մասի ենք բաժանում և նորից 15 րոպե թողնում, որ հանգստանա:

  • Այժմ արդեն ձևավորում ենք բուլկիները: խմորը հավաքում ենք եզրերից դեպի կենտրոն և շարում սեղանին` հարթ կողմը դեպի վերև: Ջեռոցի տապակը ձիթայուղում ենք ու բուլկիներն իրարից փոքր-ինչ հեռու դասավորում տապակի մեջ:

  • Այդպես թողնում ենք 30 րոպե:

Բուլկի աննկարագրելի միջուկով

  • Այդ ընթացքում սերուցքը մի քիչ տաքացնում ենք, ավելացնում 2 ճ/գդ շաքարավազ ու վանիլինը և խառնում: 30 րոպե անց գդալով լցնում ենք բուլկիների վրա:

  • Բուլկիները թխում ենք 180 աստիճան ջեռոցում 30 րոպե: Ջեռոցից հանում ենք, սրբիչով ծածկում ու թողնում մի քիչ հովանա:

  • Հետո արդեն կարող ենք վրան շաքարի փոշի ցանել:


Բուլկի աննկարագրելի միջուկով


loading...
loading...
Տորթ Նեգրի Ժպիտ․ Տոնական սեղանի լավագույն տորթը (Բաղադրատոմս)

Տորթ Նեգրի Ժպիտ․ Տոնական սեղանի լավագույն տորթը (Բաղադրատոմս)

Մանրամասն
Հատուկ Ամանորյա սեղանի համար եգիպտացորենով պատրաստվող ամենհամեղ աղցանը

Հատուկ Ամանորյա սեղանի համար եգիպտացորենով պատրաստվող ամենհամեղ աղցանը

Մանրամասն
Տորթ Թռչնի Կաթ համեղ միջուկով․ Նոր համ և նոր բաղադրատոմս

Տորթ Թռչնի Կաթ համեղ միջուկով․ Նոր համ և նոր բաղադրատոմս

Մանրամասն
Միկադո, որը պատրաստվում է թթվասերով

Միկադո, որը պատրաստվում է թթվասերով

Մանրամասն
Կարմիր լոբով և մսով աղցան

Կարմիր լոբով և մսով աղցան

Մանրամասն
Վրացական շատ համեղ «Փխալի»

Վրացական շատ համեղ «Փխալի»

Մանրամասն
Աղցան ՝ քամած մածունով. Իմ ամենասիրած աղցանը

Աղցան ՝ քամած մածունով. Իմ ամենասիրած աղցանը

Մանրամասն
Թաթար բորակի. Պատրաստման ամենահամեղ եղանակը

Թաթար բորակի. Պատրաստման ամենահամեղ եղանակը

Մանրամասն
Աջիկայի պատրաստման եղանակը

Աջիկայի պատրաստման եղանակը

Մանրամասն
Ամենահամեղ փքաբլիթները ՝ պատրաստված խտացրած կաթով

Ամենահամեղ փքաբլիթները ՝ պատրաստված խտացրած կաթով

Մանրամասն
Շոկոլադե նրբագույն տորթ

Շոկոլադե նրբագույն տորթ

Մանրամասն
Կարտոֆիլով ֆրանսիական աղցան

Կարտոֆիլով ֆրանսիական աղցան

Մանրամասն
Կարտոֆիլե բաղադրատոմս ՝ ամերիկյան ձևով

Կարտոֆիլե բաղադրատոմս ՝ ամերիկյան ձևով

Մանրամասն
Հրաշալի փքաբլիթներ. Ուղղակի հալչում է բերանում. Պատրաստեք և վայելեք

Հրաշալի փքաբլիթներ. Ուղղակի հալչում է բերանում. Պատրաստեք և վայելեք

Մանրամասն
Թզի մուրաբա

Թզի մուրաբա

Մանրամասն