Ամենաարդյունավետ միջոցներից մեկը. մաքրում ենք անոթները: Գրում է 168.am-ը

Դիտումներ 254

Ամենաարդյունավետ միջոցներից մեկը. մաքրում ենք անոթները: Գրում է 168.am-ը

Մարդկանց մի զգալի հատված բախվում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են խոլեստերինի բարձր մակարդակը, ավելորդ քաշը, քնի հետ կապված խնդիրները: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս ըմպելիքը կօգնի մի շարք առողջական խնդիրների դեպքում: Այն պատրաստվում է միայն բնական միջոցների օգտագործմամբ և բացասաբար չի անդրադառնում առողջության վրա:

 

Ըմպելիքը կօգնի.

  • առաձգականություն հաղորդել անոթներին
  • մաքրել անոթները
  • կարգավորել pH-ը
  • նվազեցնել, կարգավորել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը
  • կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը
  • օրգանիզմից դուրս բերել օսլան և շաքարը:


Միայն հաշվի առեք, որ թուրինջը կարող է որոշակորեն ազդել որոշ դեղամիջոցների վրա, հետևաբար, եթե պարբերաբար դեղեր եք ընդունում, այն կարող եք փոխարինել այլ մրգով՝ դեղձ, նարինջ, խնձոր, ձմերուկ կամ սեխ:

Բաղադրիչներ

  • 1 թուրինջ
  • 2 ճյուղ նեխուր կամ 1 քաղցր պղպեղ
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • կես թեյի գդալ իմբիր
  • 200 մլ ջուր:

Ինչպես պատրաստել և օգտագործել

Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված:

Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, խորհուրդ է տրվում օգտագործել օրվա ընթացքում 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Ըմպելիքը պատրաստեք ամեն օր, օգտագործեք թարմ վիճակում:

Արյան մեջ խոլեստերինի, շաքարի մակարդակը նվազեցնելու, հոդացավերի, հոդատապի առաջացրած ցավը թուլացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթվա ընթացքում 3-4 օր՝ օրվա ընթացքում 1 անգամ:





Ամենաընթերցվածը