Ամեն առավոտ մեկ գդալը պաշտպանում է կանացի խնդիրներից, բուժում հիվանդությունները և դարձնում առողջ

Դիտումներ 192

Ամեն առավոտ մեկ գդալը պաշտպանում է կանացի խնդիրներից, բուժում հիվանդությունները և դարձնում առողջ

Այս միջոցը դեռ հնուց է եկել և բուժել է բազմաթիվ հիվանդություններ։ Ցավոք ոչ բոլորն են տեղյակ, կամ եթե տեղյակ են, ոչ բոլորն են օգտագործում։

 

 

Ամեն առավոտ մեկ գդալը կպաշտպանի ձեզ և կբուժի մի շարք հիվանդություններ։ 



Խոսքը գնում է կտավատի յուղի մասին։ Այն հարուստ է ամինաթթուներով, միկրոտարրերով, ֆիտոնուտրիենտներով և վիտամիններով:

 

 

Կարևոր է իմանալ․ Կտավատի յուղն ունի  յուրօրինակ դառը, մի փոքր  ձկան յուղ  հիշեցնող համ: Եթե այն բերանում ` մինչև կուլ տալը,   սկսում է դառնանալ, ապա դա նշանակում է, որ այն արդեն պիտանի չէ ներքին օգտագործման համար։ Կտավատի յուղը ունի խիստ հակացուցումներ։ Այն օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։ 

Իսկ հիմա խոսենք կտավատիօգտակար և առողջարար հատկությունների մասին։



Գիտնականները նշում են, որ պարբերաբար կտավատի յուղ ընդունելը բարենպաստ ազդեցություն է ունենում կանան օրգանիզմի հորմոնալ ֆոնի վրա, ինչն ազդում է դաշտանադադարի ժամանակահատվածում և նախադաշտանային փուլում գտնվող կանանց ինքնազգազողության վրա:

 

 

Լիգնաններն ու մյուս բուսական էստրոգենները, որոնք պարունակվում են կտավատ յուղի մեջ, օգնում են կարգավորել էստրոգենի ու պրոգեստերոնի հարաբերակցությունը, ուստի դրանք նաև բարենպաստ ազդեցություն են ունենում դաշտանային ցիկլի վրա և մեղմացնում են դաշտանադադարի ախտանշանները: Բացի այդ, ճարպաթթուները արգելակում են պրոստագլանդին հորմոնային նյութերի արտադրությունը, որոնց մեծ քանակությունը դաշտանի օրերին կարող է դառնալ ուժեղ արյունահոսության պատճառ:

 

Արտաքին օգտագործման դեպքում այդ թթուները վերականգնում են մաշկի ու մազերի  մակերեսը՝ սնուցելով ու կազդուրելով նրանց: Կտավատի յուղն օգնում է կարգավորել  օրգանիզմի նյութափոխանակությունը, ազատվել ավելորդ քաշից ու օրգանիզմից դուրս բերել խոլեստերինը, ինչպես նաև ամրապնդել անոթներն ու նվազեցնել ինֆարկտի ու կաթվածի (ինսուլտի) առաջացման հավանականությունը: Այն նաև օգնում է բարձրացնել իմունիտետն ու  նվազեցնել ալերգիկ ռիակցիանների առաջացման հավանականությունը:

Մասնագետները հորդորում են այն օգտագործել Օրական 3 անգակ, 1-ական ճաշի գթալ, սնունդ ընդունելուց առաջ: Բայց ցանկալի է ընդունման չափաբաժնի հետ կապված կրկին բժկի հետ խորհրդակցեք։



Ամենաընթերցվածը