Ամառը նոր է սկսվում. Գագիկ Սուրենյանը խոսել է եղանակի մասին


Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նշելով հետևյալը ՝
Այսօրվանից օրացույցով աշուն է, բայց կարող եք համարել, որ սեպտեմբերը լիարժեք ամառ է լինելու։
Իսկ առաջիկա օրերին սպասվում են ՝
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
