Ամառային համեղ և օգտակար դիետա Ելակով


Ելակի դիետան համարվում է ամառային ամենահամեղ եւ արդյունավետ դիետաներից մեկը: Այն համարվում է կարճատեւ դիետա: Պետք է պահել 4 օր, լավագույն արդյունքը՝ -4 կիլոգրամ: Այս դիետան պահելիս պետք է օրական ուտել մեկ կիլոգրամ ելակ եւ բացառել օրվա սննդակարգից քաղցր, յուղոտ, տապակած ուտելիքները, սուրճը, ալկոհոլը: Դիետան պահելիս պետք է սնվել հետեւյալ կերպ.
Նախաճաշին 250 գրամ ելակ եւ ոչ յուղոտ կեֆիր, ինչպես նաեւ կանաչ խնձոր: Կարելի է այս երեք բաղադրիչներից բլենդերով համեղ յոգուրտ ստանալ:
Ճաշին կարելի է ուտել 80 գրամ խաշած հավի կրծքամիս եւ սալաթ՝ բաղկացած երկու վարունգից եւ կանաչիներից:
ԵԼԱԿՈՎ ԴԻԵՏԱՅԻ 4-ՕՐՅԱ ՄԵՆՅՈՒՆ
Նման սննդակարգին հետեւելու համար օրական անհրաժեշտ է ուտել 4 բաժակ ելակ (մոտ. 0,8 կգ)։ Հրուշակեղենը, քաղցրեղենը եւ հացը խիստ արգելված են ողջ դիետայի ընթացքում։
I ՕՐ
Նախաճաշ. մրգային աղցան (1 բաժակ ելակ+ 1 հատ կանաչ խնձոր+ 1 բաժակ կեֆիր (1% յուղ.)+ 1 ճ. գդ. մեղր)։
Ճաշ. աղցան (2 թարմ վարունգ+ 50 գ հավի խաշած ֆիլե+ 1 բաժակ ելակ+ ընկույզ+ թարմ կանաչի+ 1 թ. գդ. լիմոնի հյութ+ բուսական յուղ)։
Կեսօր. 1 բաժակ ելակ, 1 կտոր սեւ հաց։
Ընթրիք. աղցան (100 գ խաշած կարտոֆիլ+ գլուխ սոխ+ 50 գ յուղազրկված կաթնաշոռ+ 1 բաժակ ելակ+ 1 բաժակ կեֆիր+ լիմոնի հյութ)։
II ՕՐ
Նախաճաշ. 1 բաժակ ելակ, 1 կտոր սեւ հաց։
Երկրորդ նախաճաշ. 1 բաժակ քերած ելակ, 1 բաժակ կեֆիր։
Ճաշ. 3 քերած ելակով նրբաբլիթ։
Ընթրիք. աղցան (100 գ կաղամբ+ 1 բաժակ ելակ+ 1 թ. գդ. բուսական յուղ)։
III ՕՐ
Նախաճաշ. 1 բաժակ ելակ, 1 կտոր թոսթ կամ սուխարի։
Ճաշ. 1 բաժակ ելակ, 200 գ սեխ, 2 բանան։
Կեսօր. 1 բաժակ ելակ, 1 կտոր սեւ հաց։
Ընթրիք. 70 գ շոգեխաշած կարտոֆիլ, գազար եւ կաղամբ։ Քնելուց 2 ժամ առաջ ուտել 1 բաժակ ելակ։
IV ՕՐ
Նախաճաշ. 1 բաժակ ելակ, 50 գ պանիր։
Ճաշ. աղցան (1 բաժակ ելակ+ գլուխ սոխ+ մարոլ կամ սալաթի թերթիկներ+ 100 գ խաշած ձուկ+ 1 թ. գդ. բուսական յուղ)։
Ընթրիք. աղցան (1 բաժակ ելակ+ 100 գ կաղամբ+ 1 թ. գդ. բուսական յուղ)։
