Ամանորյա բաղադրատոմս. Սունկը մսի մեջ

Դիտումներ 291

Ամանորյա բաղադրատոմս. Սունկը մսի մեջ

Բաղադրիչները՝

խոզի միս - 1 կգ

սոխ - 2 հատ

թարմ սունկ - 600 գր

բուսայուղ

թթվասեր - 300 մլ

կարագ - 70 գր

ալյուր - 70 գր

ձու - 2 հատ

պաքսիմատ

կարմիր աղացած պղպեղ – 1/2 թգ

սամիթ և մաղադանոս - 1 կապ

աղ:



Պատրաստման եղանակը՝

Միսը բաժանել տասը մասի, «ծեծել»:

Սոխը մանրացնել, տապակել կարագով:

Ավելացնել մանր կտրատած սունկը, տապակել, մինչև հեղուկը գոլորշիանա:

Սառեցնել, ավելացնել աղ, պղպեղ, կանաչի, ձու, խառնել: Միջուկը դնել մսի վրա, ռուլետի պես փաթաթել:

Ռուլետները շարել յուղած տապակի վրա, կես ժամ եփել 180 աստիճան տաքացված ջեռոցում:

Սոուս. Ալյուրն ու կարագը խառնել: Երկու բաժակ արգանակը եռացնել, ավելացնել ալյուրն ու կարագը: 20 րոպե եփել, ավելացնել թթվասերն ու տասը րոպե եռացնել:

Սոուսը լցնել սնկով ռուլետների վրա, ևս 20 րոպե եփել ջեռոցի մեջ:



Ամենաընթերցվածը