Ամանորյա աղցան «Նրբություն». շատ լավ ընտրություն տոնական սեղանի համար
Խեցգետնի ձողիկներով այս նուրբ շերտավոր ամանորյա աղցանն իր տեսքով հիշեցնում է ձնային շատ գեղեցիկ գոգավորություն: Շատ լավ ընտրություն է տոնական սեղանի համար:
Բաղադրիչներ
1. Խեցգետնի ձողիկներ – 100 գ
2. Պինդ պանիր – 100 գ
3. Ձու – 4 հատ
4. Գազար – 2 հատ
5. Մայոնեզ – 4 ճ/գ
6. Մաղադանոս՝ զարդարելու համար
7. Թարմ վարունգ՝ զարդարելու համար – 1/4 հատ
Պատրաստման եղանակը
1. Խեցգետնի ձողիկները մանր կտրատել:
2. Մի շերտ ձողիկ շարել ափսեի մեջ և առատ մայոնեզ քսել:
3. Երկրորդ շերտով տարածել քերած պանիրը և նորից մայոնեզ քսել:
4. Երրորդ շերտով տարածել եփած քերած գազարը, մայոնեզ քսել:
5. Չորորդ շերտ՝ քերած սպիտակուց, մայոնեզ:
6. Վերջում լցնել քերած դեղնուցը, զարդարել կանաչիով և վարունգով:
7. Սառեցնել սառնարանում 2-3 ժամ, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Աղբյուր ՝ https://168.am/2017/12/24/885015.html