Ալերգիա միջադիրներից

Դիտումներ 429
Ալերգիա միջադիրներից

Այսօր միջադիրներից ալերգիան ավելի ու ավելի տարածված երևույթ է դառնում: Այդ փաստն առաջին հերթին պայմանավորված է հենց հիգիենիկ արտադրանքով: Որոշ արտադրողներ միջադիրների պատրաստման գործում քիմիական գունանյութեր և հոտավետ նյութեր են օգտագործում, որոնք էլ դառնում են ալերգիկ ռեակցիաների պատճառ:

Միջադիրներից տհաճ զգացողություններ կարող են առաջանալ նաև այլ պատճառներով՝

- եթե միջադիրները ոչ հաճախ են փոխվում,
- եթե մաշկը շատ զգայուն է, 
- եթե կինն ալերգիկ է:

 

Դժվար է նման ալերգիան շփոթել այլ խնդիրների հետ: Այն արտահայտվում է քորով և բորբոքմամբ, ինտիմ հատվածների մաշկի կարմրությամբ և այտուցվածությամբ: Այդպիսի ախտանշանների ի հայտ գալուն պես պետք է ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում ալերգիան կարող է վերաճել խրոնիկ հիվանդության:

Ինչպե՞ս ազատվել ալերգիայից

Դա այնքան էլ դժվար չէ: Տհաճ ախտանշաններից ազատվելու համար պետք է հանել միջադիրը և լվացվել մաքուր գոլ ջրով: Կարող եք օգտագործել երիցուկի կամ այլ հանգստացնող ազդեցությամբ դեղաբույսերի թուրմը գրգռվածությունը թեթևացնելու նպատակով: Եթե ալերգիա ունեք ամենօրյա միջադիրներից և ախտանշաները վառ արտահայտված են, սակայն չեք կարող հրաժարվել այդ տեսակի հիգիենիկ միջոցից, պետք է փնտրել առավելագույնս բնական արտադրանք:

Միջադիրները պետք է շնչող լինեն, առանց հոտավետ նյութերի, չպետք է պարունակեն քսուք կամ լոսյոն: Որպեսզի ամենօրյա միջադիրներից ալերգիա չառաջանա, պետք է հաճախ՝ 3-4 ժամը մեկ փոխեք դրանք: Բացի այս, չպետք է միջադիր օգտագործեք գիշերը (բացառությամբ դաշտանի օրերի):

Շարունակությունը ՝ kiss.am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը