Ահա թե ինչպես է պետք պատրաստել Ամանորյա կիևյան կոտլետը․ Գաղտնիք, որ պետք է իմանան բոլոր տնային տնտեսուհիները
Պատրաստման եղանակը
-
Պատրաստում ենք լցոնը: Սամիթն ու սխտորը մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ և անցնում խճողակի պատրաստմանը
-
Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում: Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում: Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի: Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:
-
Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:
-
Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ: Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ: Հետո լավ թաթախում ենք չորահացի փշրանքների, ձվի և վերջում՝ նորից չորահացի մեջ: Այժմ արդեն ունենք հաստ շերտով կոտլետներ, որոնց միջուկը հաստատ դուրս չի հոսի:
-
Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:
-
Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե: Կոտլետներն արդեն պատրաստ են: