Աչքերի ցավի դեմ այս միջոցը կօգնի հանգստացնել ցավը և լավացնել տեսողությունը


Վայրի գազարը սրում է տեսողությունը
- Ծաղկաբույլն ընկղմեք եռջրի մեջ, մի քանի րոպեից հանեք, երբ գոլանա` դրեք աչքերի վրա, պահեք 5 րոպե։
- Կրկնեք 4-5 անգամ։
Ամենալավ օգնությունը աչքերին կլինի կենտրոնացումից շեղումը, դադարեցումը: Նայեք ինչ-որ հեռավոր կետի, հետո հայացքը կտրուկ փոխեք Ձեզ շատ մոտ մի իրի վրա: Մի քանի անգամ կրկնեք այս վարժությունը: Աչքերը հաճախ թարթեք, որպեսզի աչքի վրայի հեղուկը հավասարապես տարածվի: Իհարկե, շատ ավելի լավ կլինի, եթե գնաք զբոսնելու, որովհետև բնական կանաչ գույնն իսկապես հանգստացնում է աչքերը:
Եթե չեք կարող դուրս գալ, ապա մի որոշ ժամանակ նայեք երկնագույն կամ կանաչ իրերի:
Ձգեք աչքերի մկանները: Ութ անգամ աչքերը պտտեցրեք' աջ, ձախ, վերև, ներքև:
Աչքերի կարմրածությունն ու հոգնածությունը հանող ևս մի լավ միջոց է սև թեյը: Թունդ սև թեյից թրջոցներ պատրաստեք և դրեք աչքերին:
