9 մթերք արագ կշռադատելու ու կենտրոնացվածության համար


Ողջ օրը ուշադիր ու կենտրոնացված լինելու համար մեր ուղեղին ճիշտ սնուցում է պետք:
Իսկ հիմա 9 մթերքների մասին, որոնք կապահովեն այն:
1. Սոխ
Սոխը կթարմացնի ձեր ուղեղը: Ճապոնացի գիտնականները վստահեցնում են, որ ակտիվ ծծմբային միացությունները, որոնք առկա են սոխի բաղադրության մեջ, չեզոքացնում են ուղեղի կոգնիտիվ (այն է՝ մտածական) ֆունկցիաները սահմանափակող թույները:
Խորհուրդ է տրվում օրվա մեջ կես սոխ ուտել, օրինակ՝ աղցանի մեջ:
2. Սարդինա
Այս ձկնատեսակը վիտամին D-ի աղբյուր է: 80 գրամ սարդինայի մեջ պարունակվում է օրվա համար անհրաժեշտ վիտամին D-ի կեսը: Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ վիտամին D-ն լավացնում է հիշողությունը՝ պահպանելով գլխուղեղի անոթների ու մազանոթների առաձգականությունը:
Խորհուրդ է տրվում ուտել 80 գրամ: Կարող եք սարդինայով բուտերբրոդ անել:
3. Պիստակ
Պիստակի 300-գրամանոց տուփում 151 մգ վալին անվանումով ամինաթթուներ կան: Ուղեղին այդ նյութն անհրաժեշտ է վնասվածքներից ու ծանրաբեռնվածությունից հետո մտածական գործառույթները վերականգնելու համար:
Այնպես որ, շատ տեղին կլինի ցերեկվա ժամը 16-ին 25 գր. պիստակ ուտելը:
2 պղպեղի մեջ օրվա նորմայի 14 տոկոսի չափով պիրիդոկսին է պարունակվում, որն էլ մասնակցում է ներյրոմեդիատորների սինթեզին: Չկան նեյրոմեդիատորներ՝ չկա լավ տրամադրություն:
Պետք է ուտել 50 գր. բուլղարական պղպեղ: Կարող եք աղցանի մեջ կտրատել:
5. Հապալաս
Ըստ ֆրանսիացի գիտնականների՝ մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ պարունակող մթերքները բարձրացնում են ուղեղի մտածական գործառույթի արդյունավետությունը: Հապալասը հարուստ է այդ նյութով:
Պետք է ուտել 120 գրամ: Կարող եք խառնել այն յոգուրդի հետ:
6. Նուշ
300 գրամ նուշի մեջ մագնիումի օրվա նորմայի 20 տոկոսն է պարունակվում: Այս միկրոմասնիկը կարգավորում է ուղեղում նեյրոմեդիատորների քանակը, որոնք էլ ապահովում են ուղեղի 100 տոկոսանոց աշխատանքը:
Պետք է ուտել 30 գր.՝ որպես նախաճաշիկ
Կարմրագլուխ կաղամբի 100 գրամը օրգանիզմում կմեծացնի անտոցիանների քանակը, որոնք էլ, համաձայն վերջին հետազոտությունների, խթանում են ուղեղի արտադրողունակությունը:
Խորհուրդ է տրվում ուտել 100 գրամ:
8. Լոբի
Լոբին B խմբի վիտամինների՝ ինոզիտոլի ու խոլինի լավագույն համադրությունն է: Այս նյութերը համատեղ ջանքերով առողջ են պահում ուղեղի բջիջները:
Պետք է ուտել 180 գրամ՝ ապուրի տեսքով:
9. Դդում
Դդումը լյութեոլինի աղբյուր է: Nutricion պարբերականում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ լյութեոլինը կանխարգելում է հիպոկամպուսի բջիջների վնասումը, որն էլ պատասխանատու է մտքի աշխուժության ու հիշողության համար:
Խորհուրդ է տրվում ուտել 25 գրամ: Կտրատեք աղցանի մեջ:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=10682&l=am
