9 կարևոր խորհուրդ գլխուղեղի կաթվածից (ինսուլտ) խուսափելու համար: Գրում է med.tert.am-ը


Այսօր աբողջ աշխարհում հազարավոր մարդիկ տառապում են գլխուղեղի կաթվածից և դրա հետևանքներից, սակայն գոյություն ունեն մի շարք կանոններ, որոց հետևելը կարող է նվազեցնել կաթվածի հավանականությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 պարզ կանոն, որոնք կօգնեն ձեզ խուսափել մեր ժամանակների ամենասարսափելի հիվանդություններից մեկից՝ գլխուղեղի կաթվածից:
1. Կաթվածից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար չափել արյան ճնշումը. թույլատրելի է համարվում 90/60 մմ ս.ս. -120/80 մմ ս.ս. միջակայքում եղած ճնշումը: Սովորականից 10 մմ ս.ս-ով բարձր ճնշումը 2-3 անգամ բարձրացնում է կաթվածի հավանականությունը:
2. Անհրաժեշտ է կանխարգելել թրոմբերի առաջացումը և խորհրդակցել բժիշկի հետ, որը կնշանակի համապատասխան դեղամիջոց:
3.Պետք է հնարավորինս շատ դրական էմոցիաներ ստանալ, քանի որ զայրույթը, դեպրեսիաներն ու տխրությունը գլխուղեղի կաթվածի լավագույն «սադրիչներն» են:
4. Կարևոր է անցնել բժշկական զննություն և պարզել՝ արդյոք չկան սրտի կամ արյան շրջանառության ախտաբանություններ և ժամանակին սկսել դրանց բուժումը:
5. Ցանկացած դեղորայք անհրաժեշտ է ընդունել միայն բժշկի նշանակմամբ:
6. Բացի այդ, անհրաժեշտ է նաև պարբերաբար ստուգել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և հետևել, որ այն չգերազանցի թույլատրելի սանդղակը:
7.Ճիշտ սննդակարգը նույնպես շատ կարևոր է, ուստի անհրաժեշտ է առողջ սնունդ և համակարգված սննդակարգ:
8. Շատ կարևոր է նաև ամեն օր ֆիզիկական վարժություններ կատարելը:
9.Եվ վերջապես պետք է հիշել, որ ծխախոտը կարող է մի քանի անգամ բարձրացնել գլխուղեղի կաթվածի հավանականությունը:
