8 մթերք, որոնք պետք է հեռու պահել կաթսաներից ու թավաներից

Լոլիկ
Հում լոլիկը շատ մագնեզիում և ցինկ է պարունակում: Ջերմային մշակումից հետո այդ նյութերի խտությունը նվազում է 90-100%-ով:
Քաղցր պղպեղ
Բուլղարական պղպեղը, հատկապես՝ կարմիրը, շատ մեծ քանակությամբ վիտամի С է պարունակում: Տաքացնելիս դրա խտությունը նվազում է 4 անգամ:
Սխտոր
Հում սխտորը հարուստ է С, PP և B խմբի վիտամիններով, նաև խոլինով: Բայց ջերմային մշակումը այս մթերքին զրկում է գործնականում բոլոր օգտակար հատկություններից:
Կրես-սալաթ
Պարունակում է А, B, C, D, E, K վիտամիններ: Տաքացնելիս դրա օգտակար հատկությունների մեծ մասը կորչում է:
Ծնեբեկ
А, С, Е, K, В խմբի վիտամինների, ֆոլաթթվի անփոխարինելի աղբյուր է: Բայց տապակելը ծնեբեկին զրկում է օգտակար հատկությունների մեծ մասից:
Բրոկոլի
Պարունակում է շատ А, С վիտամիններ, կալցիում: Բայց այն մինչև լրիվ պատրաստ լինելը խաշելու դեպքում կորցնում է օգտակար նյութերի 40%-ը:
Բազուկ
Ֆոլաթթվի հրաշալի աղբյուր է: Սակայն մինչև լրիվ պատրաստ լինելը եփելու դեպքում այն կորցնում է այդ նյութի մոտ 30%-ը:
Կոճապղպեղ
Հում կոճապղպեղը А, C, B1, B2 վիտամինների, մի շարք կարևոր միկրոտարրերի աղբյուր է: Ջերմային մշակման ժամանակ օգտակար նյութերի մեծ մասը կորչում է:
