8 հզոր հակատարիքային մրգերը

Դիտումներ 295
8 հզոր հակատարիքային մրգերը

Չնայած այն հանգամանքին, որ երիտասարդության շատրվան գոյություն չունի, ամեն դեպքում կարելի է որոշակի խորհուրդների հետևել երիտասարդությունը որքան հնարավոր է երկար պահպանելու համար: Ժամերը կանգնեցնելու եղանակներից մեկը մրգերն են: Մրգերի որոշ տեսակներ հակաօքսիդանտ հատկություններ ունեն, որոնք մաշկը ձիգ ու երիտասարդ են դարձնում:

Կիվի

Այս կանաչ պտուղի մեջ պարունակվող հակաօքսիդանտ միացությունները ձգում են մաշկն ու հետաձգում կնճիռների առաջացումը: Դա կապված է այս մրգի մեջ առկա վիտամին C-ի ու E-ի հետ, որոնք օգնում են նվազեցնել ազատ ռադիկալներից մաշկի վնասումը:


Նուռ

Տանձը ռիբոֆլավինի, ֆոսֆորի, մի շարք վիտամինների ու հանքանյութերի աղբյուր է, որոնք էլ նպաստում են կոլագենների ավելացմանը ու որպես արդյունք գեղեցիկ մաշկ ունենալուն: Կոլագենը այն նյութն է, որը մաշկին առաձգականություն է հաղորդում:

Ձմերուկ

Հանքանյութերի, վիտամինների ու հակաօքսիդանտների մեծ քանակության շնորհիվ ձմերուկն օգնում է երիտասարդ պահել մաշկն ու կանխել կնճիռների առաջացումն ու մաշկի գունաթափումը, որն ուղեկցվում է մաշկի ծերացմամբ:

Ավոկադո

Ավոկադոն հարուստ է E և B վիտամինների կոմպլեքսով, որոնք սնուցում են մաշկը: Միևնույն ժամանակ այս մրգի մեջ առկա կալիումը խոնավացնում է մաշկը: Բացի այդ, ավոկադոյի մեջ առկա գլուտատիոն միացությունը պայքարում է ծերացման գործընթացի դեմ:

Խնձոր

Կարող եք օգտագործել խնձորի դիմակը մաշկի խոնավության մակարդակը պահպանելու, այն թարմ ու առողջ պահելու համար: Խնձորի քացախն էլ հիանալի բնական տոնիկ է:

Բանան

Բանանում պարունակվող վիտամին C-ն ու B-6-ը նպաստում են մաշկի առաձգականության պահպանմանը, իսկ մարգանցն ու հակաօքսիդանտները կանխում են վաղաժամ ծերացումը: Բանանը կարող է օգտագործվել նաև որպես տեղային խոնավեցնող կրեմ:

Հատապտուղներ

Հատապտուղները բոլոր մրգերից շատ հակաօքսիդանտներ ու վիտամին C են պարունակում, որոնք օգնում են պահպանել կոլագենը, որն էլ մաշկին առաձգականություն է հաղորդում:

Խաղող

Խաղողը մարգանցի ու վիտամին C-ի աղբյուր է: Այս երկուսը իրար հետ փոխհամաձայնեցված պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, նրանց հակաօքսիդանտ հատկանիշներն էլ պայքարում են ծերացման դեմ:

 

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=17215&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը