7 վարժություն՝ որովայնի մկանները մարզելու և ավելորդ ճարպաշերտերից ազատվելու համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 681
7 վարժություն՝ որովայնի մկանները մարզելու և ավելորդ ճարպաշերտերից ազատվելու համար: Գրում է med.tert.am-ը

Գրասենյակային աշխատանքն ունի բազում առավելություններ, սակայն երկար ժամանակ նստած մնալը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն կազմվածքի, այլև առողջության վրա: Գիտնականների անցկացրած բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք օրվա ընթացքում երկար ժամանակ նստած են լինում, ավելի հաճախ են տառապում քաղցկեղից, 2-րդ տիպի շաքարային դիաբետից, սրտի հիվանդություններից ու ավելորդ քաշից:

Սակայն AdMe.ru-ն ներկայացրել է 7 վարժությունից բաղկացած մի համալիր, որը կօգնի բարելավել ինքնազգացողությունը, կարգի բերել կազմվածքն ու էներգիա ստանալ: Ընդ որում՝ այս վարժությունները ոչ միայն պարզ են ու արդյունավետ, այլև չեն պահանջում շատ ժամանակ, ուստի դրանք կարելի է կատարել հենց աշխատավայրում: Այս կերպ մարզվելու դեպքում դրական արդյունքը նկատելի կլինի ընդամենը 3 շաբաթ անց:

1-ին վարժությունը.

 

Այս վարժությունը ոչ միայն օգնում է այրել ճարպերը, այլև ամրապնդում է որովայնի մկաններն ու բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը:

Ինչպես կատարել վարժությունը.

·        Նստել աթոռին, մեջքն ուղղել, սակայն չհենվել հենակին:

·        Ոտքերը դնել հատակին ու բացել կոնքի լայնությամբ:

·        Մեջքն ուղիղ պահել, այնուհետև աջ ծունկը բարձրացնել և մոտեցնել կրծքին՝ որովայնն այդ ընթացքում հնարավորինս ետ տանելով:

·        Մկաններն էլ ավելի լավ մարզելու համար հարկավոր է ձեռքը դնել սրունքին:

·        Կրկնել վարժությունը 20-30 անգամ՝ պարբերաբար փոխելով ծունկը:

 


2-րդ վարժությունը.

 

Այս վարժությունը կատարելիս աշխատում են որովայնի բոլոր մկանները, ինչն օգնում է մարզել դրանք ու ազատվել տհաճ ճարպաշերտերից:

Ինչպես կատարել վարժությունը.

·        Ոտքերը միացնել և ձեռքերով հենվել աթոռին:

·        Մեջքն ուղիղ պահել, ծնկները բարձրացնել ու մոտեցնել կրծքին՝ ձգելով ու լարելով որովայնի մկանները:

·        Ոտքերն իջեցնել, սակայն չհպել

·        Կրկնել վարժությունը 10-20 անգամ:

3-րդ վարժությունը.

 

Այս վարժությունը կօգնի ձեռք բերել գեղեցիկ ու նրբագեղ իրան և ազատվել ավելորդ ճարպաշերտերից:

Ինչպես կատարել վարժությունը.

·        Նստել աթոռի եզրին, մեջքն ուղղել և ձեռքերով հենվել առոռին:

·        Հենվելով նստատեղի միայն մի կողմին՝ իրանը մի փոքր թեքել:

·        Ոտքերը միացնել և ծնկները մոտեցնել կրծքին, ինչպես նախորդ վարժության ժամանակ:

·        Վերադառնալ նախնական դիրքին և կրկնել վարժությունը մյուս ուղղությամբ:

·        Կրկնել վարժությունը 10-20 անգամ յուրաքանչյուր կողմի համար:

 

4-րդ վարժությունը.

 

Այս վարժությունը կօգնի այրել ավելորդ ճարպաշերտերը, որոնք կուտակվում են կողային հատվածներում և ազդրերի վրա:

 

Ինչպես կատարել վարժությունը.

·        Ոտքերը դնել հատակին, իսկ ձեռքերն ուղղել, լայն բացել ու պահել ուսերին հավասար:

·        Իրանի վերին հատվածը թեքել և խոնարհվել՝ աջ ձեռքի մատներով դիպչելով ձախ ոտքի մատներին:

·        Մնալ այս դիրքով որոշ ժամանակ, այնուհետև ուղղվել և կրկնել վարժությունը հակառակ ուղղությամբ:

·        Կրկնել վարժությունը 20-30 անգամ՝ ամեն անգամ փոխելով ուղղությունը:

 

5-րդ վարժությունը.

Այս վարժությունն օգնում է այրել ճարպը, մարզում է որովայնի, մեջքի և ուսերի մկաններն ու տոնուս է հաղորդում դրանց: Առավել լավ արդյունքի հասնելու համար վարժությունը կարելի է կատարել արմնկակալներով աթոռի վրա:

 

Ինչպես կատարել վարժությունը.

 

·        Նստել աթոռին և ձեռքերով հենվել արմնկակալներին:

 

·        Վեր բարձրացնել իրանն այնպես, որ ոտքերն ու ազդրերը չդիպչեն հատակին ու աթոռին: Միևնույն ժամանակ լարել որովայնի մկանները և ծնկները մոտեցնել կրծքին:

 

·        Մնալ այս դիրքով առնվազն 15-20 վայրկյան, այնուհետև դանդաղ իջեցնել իրանն ու հանգստանալ:

 

·        Կրկնել վարժությունը 4 անգամ:

 

6-րդ վարժությունը.

 

Այս վարժությունը շատ օգտակար է գոտկատեղի համար, քանի որ մարզում է կողային մկաններն ու որովայնի ստորին հատվածի մկանները:

 

Ինչպես կատարել վարժությունը.

 

·        Նստել աթոռին և մեջքն ուղղել՝ առանց հենակին հենվելու: Ձեռքերը հարկավոր է պահել գլխի ետևում:

 

·        Աջ ծունկը բարձրացնել և մոտեցնել կրծքին՝ միևնույն ժամանակ մի փոքր թեքելով ձախ արմունկն այդ ուղղությամբ, որպեսզի դրանք դիպչեն միմյանց:

 

·        Վերադառնալ նախնական դիրքին, այնուհետև կրկնել վարժությունը՝ փոխելով դրա ուղղությունը:

 

·        Կրկնել վարժությունը 4 անգամ, յուրաքանչյուր անգամ 15 մոտեցմամբ:

 

7-րդ վարժությունը.

 

Այս վարժությունը մարզում ու ձգում է նստատեղի մկանները և արդյունավետ կերպով այրում է գոտկատեղի ու որովայնի ճարպաշերտերը:

Ինչպես կատարել վարժությունը.

·        Կանգնել աթոռի ետևում և ձախ ձեռքով հենվել դրա հենակին կամ արմնկակալին:

·        Աջ ձեռքը բարձրացնել գլխից վեր, այնուհետև բարձրացրած ձեռքը դանդաղ իջեցնել՝ միևնույն ժամանակ բարձրացնելով աջ ոտքն այնպես, որ ձեռքը դիպչի կրունկին:

·        Վերադառնալ նախնական դիրքին և կրկնել 10-15 անգամ:

·        Կատարել վարժությունը ևս 10-15 անգամ, սակայն մյուս ձեռքով ու ոտքով:

·        Կատարել վարժությունը 4 մոտեցմամբ:

Վարժությունների այս համալիրը շատ արդյունավետ է մկանները մարզելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Ամեն օր այս կերպ մարզվելը կօգնի կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքին՝ առանց մեծ ջանքեր գործադրելու և մարզասրահներում ժամանակ ու գումար վատնելու: Առավել լավ արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս համատեղել մարզումներն առողջ սննդակարգի և պատշաճ հանգստի հետ:

 

 

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2017/12/13/varjutyunner/45681

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը