7 պարզ ու արդյունավետ խորհուրդ՝ որովայնի ճարպաշերտերից ազատվելու համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 499
7 պարզ ու արդյունավետ խորհուրդ՝ որովայնի ճարպաշերտերից ազատվելու համար: Գրում է med.tert.am-ը

Ավելորդ քաշից ազատվելու գործընթացը բավականին բարդ է ու երկարատև, ուստի զարմանալի չէ, որ շատ հաճախ մարդիկ հիասթափվում են և հրաժարվում դիետաներից ու մարզումներից: Սակայն մասնագետները ներկայացրել են մի քանի պարզ ու արդյունավետ խորհուրդ, որոնց հետևելը կօգնի խթանել ճարպերի այրման գործընթաց, ազատվել ավելորդ քաշից և կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ձիգ, սլացիկ ու գեղեցիկ կազմվածք:

1.      Որովայնի ճարպաշերտերի այրմանը նպաստող սննդամթերք

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ուտել ավելի շատ հագեցված ճարպերով հարուստ մթերք՝ այդ թվում նաև ընկույզներ, ձիթապտղի յուղ և սերմեր: Շատ օգտակար կարող են լինել նաև ավոկադոն, կանաչ թեյն ու ամբողջական հացահատիկը:

2.      Նախաճաշ

Նախաճաշին հարկավոր է ուտել սպիտակուցներով ու մանրաթելերով հարուստ սննդամթերք (օրինակ՝ հավկիթ, գետնանուշի յուղ և թարմ մրգեր): Բացի այդ, խորհուրդ է տրվում հրաժարվել քաղցրավենիքից, ֆրանսիական հացերից, նրբաբլիթներից և նման այլ սննդամթերքից: Նաև մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշել արթնանալուց հետո կես ժամվա ընթացքում, ինչը կօգնի ակտիվացնել նյութափոխանակությունն ու ավելի լավ յուրացնել սնունդը:


3.      Մանրաթելերով հարուստ մթերք

Ավելորդ կիլոգրամներից ավելի արագ ազատվելու համար խորհուրդ է տրվում հարստացնել սննդակարգը մանրաթելերով հարուստ մթերքով (օրինակ՝ ամբողջահատիկ հաց, ամբողջական հացահատիկ և այլն):

4.      Օգտագործել լուծվող մանրաթելեր

Լուծվող մանրաթելերի գործածությունը կարող է զգալիորեն նվազեցնել օրգանիզմում ինսուլինի մակարդակը, ինչն էլ նպաստում է ճարպերի այրման գործընթացի ակտիվացմանը: Նման մանրաթելերով հարուստ են վարսակը, բալը և խնձորը:

5.      Նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակությունը

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին հետևել օգտագործվող կալորիաներին և անհրաժեշտության դեպքում նվազեցնել դրանց քանակությունը:

6.      Բավարար քանակությամբ ջուր

Օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելն օգնում է ակտիվացնել նյութափոխանակության գործընթացները, ինչը շատ կարևոր է ավելորդ քաշից ազատվել ցանկացողների համար:

7.      Խուսափել սննդամթերքի որոշ տեսակներից

Որովայնի ճարպաշերտերից ազատվելու համար հարկավոր է խուսափել տրանս ճարպեր պարունակող սննդամթերքից (մարգարին, թխուկներ, մակարոնեղեն և այլն), քանի որ դրանք նպաստում են ճարպի կուտակմանը: Բացի այդ, խորհուրդ է տրվում հրաժարվել նաև սպիտակ արյուրից պատրաստված հացից և մասամբ հիդրոգենացված յուղեր պարունակող սննդամթերքից:

 

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/01/31/7-xorhurd/48072

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը