7-օրյա արդյունավետ սննդակարգ՝ ավելորդ քաշից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար: Գրում է med.tert.am-ը։

Դիտումներ 681
7-օրյա արդյունավետ սննդակարգ՝ ավելորդ քաշից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար: Գրում է med.tert.am-ը։

Ավելորդ քաշը լուրջ խնդիր է, որի դեմ ներկայում շատերն են պայքարում: Այն ոչ միայն տհաճ է, այլև կարող է դառնալ բազմաթիվ լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից և խուսափել ավելորդ քաշի կուտակումից:

Մասնագետները մշակել են բազմաթիվ սննդակարգեր ու վարժությունների համալիրներ, որոնք նախատեսված են ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, սակայն դրանք ոչ միշտ են արդյունավետ լինում և ոչ բոլորին են հարմար:

Հաճախ խիստ սննդակարգերի հետևանքով խանգարվում է օրգանիզմի որոշ համակարգերի աշխատանքը, իսկ կորցրած կիլոգրամները շատ արագ վերականգնվում են: Նման խնդիրներից խուսափելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել սննդակարգի ընտրության հարցում, ինչպես նաև լինել ֆիզիկապես ավելի ակտիվ և պարբերաբար մարզվել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ընդամենը յոթ օրվա համար նախատեսված մի արդյունավետ դիետա, որը կօգնի շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից և կարգի բերել կազմվածքը: Այս դիետայի առանձնահատկությունն այն է, որ օրվա ընթացքում կարելի է ուտել միայն նշված մթերքը, սակայն յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ: Հաճախակի ու փոքր չափաբաժնով սնվելը կօգնի խուսափել քաղցից և չչարաշահել բարձր կալորիականությամբ մթերքը, իսկ բավական բազմազան սննդակարգը կհագեցնի օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով ու միկրոտարրերով:

Առաջին օրը.

Ամբողջ օրվա ընթացքում կարելի է ուտել.

·        200 գրամ հավի խաշած փափկամիս (филе),

·        1 հատ նարինջ,

·        2 հատ խնձոր,

·        100 գրամ անյուղ կաթնաշոռ,

·        1 հատ անյուղ յոգուրտ,

·        100 գրամ (1 բաժին) վարսակի շիլա:

Երկրորդ օրը.

Ամբողջ օրվա ընթացքում կարելի է ուտել.

·        100 գրամ (1 բաժին) հնդկաձավարի շիլա,

·        1 հատ թուրինջ,

·        200 գրամ խաշած տավարի միս,

·        1 բաժակ անյուղ կեֆիր,

·        100 գրամ սալորաչիր,

·        2 հատ լոլիկ:

Երրորդ օրը.

 

Ամբողջ օրվա ընթացքում կարելի է ուտել.

 

·        1 բաժակ կաթ,

 

·        4 հատ մանդարին,

 

·        1 հատ տանձ,

 

·        100 գրամ (1 բաժին) բրնձի շիլա,

 

·        4 հատ բուլղարական պղպեղ,

 

·        1 բաժակ կանաչ թեյ,

 

·        200 գրամ ձուկ (խաշած կամ ջեռոցում պատրաստված):

 

Չորրորդ օրը.

 

Ամբողջ օրվա ընթացքում կարելի է ուտել.

 

·        100 գրամ ծիրանաչիր,

 

·        150 գրամ անյուղ կաթնաշոռ,

 

·        2 հատ տանձ,

 

·        200 գրամ խաշած փափկամիս (филе)

 

·        200 գրամ թարմ կաղամբ,

 

·        5 հատ վարունգ:

 

Հինգերորդ օրը.

 

Ամբողջ օրվա ընթացքում կարելի է ուտել.

 

·        100 գրամ լամինարիա,

 

·        4 հատ հում գազար,

 

·        2 հատ խնձոր,

 

·        100 գրամ (1 բաժին) հնդկաձավարի շիլա,

 

·        2 բաժակ սև թեյ,

 

·        1 բաժակ կաթ,

 

·        200 գրամ ձուկ (խաշած կամ ջեռոցում պատրաստատված):

 

Վեցերորդ օրը.

 

Ամբողջ օրվա ընթացքում կարելի է ուտել.

 

·        200 գրամ հատապտուղներ (կարելի է նաև սառեցված),

 

·        100 գրամ (1 բաժին) կորեկի (пшено) շիլա,

 

·        200 գրամ խաշած կամ շոգեխաշած կաղամբ,

 

·        150 գրամ խաշած տավարի միս,

 

·        2 հատ նարինջ:

 

Յոթերորդ օրը.

Ամբողջ օրվա ընթացքում կարելի է ուտել.

·        2 հատ անյուղ յոգուրտ,

·        100 գրամ (1 բաժին) վարսակի շիլա,

·        100 գրամ չամիչ,

·        300 մլ հավի արգանակ,

·        200 գրամ խաշաճ փափկամիս,

·        2 հատ տանձ,

·        2 հատ խնձոր,

·        100 գրամ խաշած ճակնդեղ:

 

Այս սննդակարգը հարուստ է օգտակար ու համեղ մթերքով, ուստի այն չի առաջացնի առողջական խնդիրներ և կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց մեծ ջանքեր գործադրելու: Սակայն հարկ է հիշել, որ դիետայից հետո անառողջ ու յուղոտ սնունդ օգտագործելու, ինչպես նաև նստակյաց կենսակերպ վարելու դեպքում կորցրած կիլոգրամները կրկին կվերադառնան, ուստի արդյունքը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս անպայման կարգավորել սննդակարգը, հրաժարվել վնասակար սննդամթերքից, պարբերաբար մարզվել և վարել առողջ ու ակտիվ կենսակերպ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը