7 մթերք, որոնք պայքարում են ճաղատության դեմ

Դիտումներ 227
7 մթերք, որոնք պայքարում են ճաղատության դեմ

Ժամանակից շուտ չճաղատանալու համար Men's Health պարբերականը առաջարկում է սննդակարգի մեջ ավելի շատ ներառել նշված 7 մթերքները:

Սիսեռ

Սիսեռը մեծ քանակությամբ ցինկ և վիտամին B է պարունակում, որն էլ օգնում է խիտ մազածածկույթ ունենալ:
Իր օգտակար հատկությունները սիսեռը չի կորցնում նաև ջերմամշակման ենթարկելիս:

Ձու

Ձվի մեջ մեծ քանակությամբ պրոտեին կա: Բացի այդ,այն մագնիումի և սելենի իսկական պահեստ է, որոնք էլ հոգ են տանում մազերի ու եղունգների կայուն աճի համար: Կարևոր է միայն չափը պահպանել. օրը 2-3 ձուն լրիվ բավարար է:


Կաթ

Կաթը հարուստ է յոդով, որն էլ ամենալավ ձևով է ազդում մազերի առողջության ու արտաքին տեսքի վրա: Բացի այդ, կաթը օգուտ է տալիս նաև մաշկին ու եղունգներին:

Կաթը բուժում է ցիստիտը

Թրաձուկ

Եվս մեկ մթերք, որը հարուստ է ցինկով ու պրոտեիններով: Բացի այդ, այն հագեցած օմեգա 3 ճարպեր է պարունակում, որն էլ օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար:

Տավարի միս

Տավարի միսը մեծ քանակությամբ ցինկ, երկաթ ու պրոտեին է պարունակում: Ցինկն ու երկաթը ամրապնդում են մազարմատները, իսկ պրոտեինը պաշտպանում է մազերը արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունից:

Նուշ

Նուշը հարուստ է վիտամին E-ով, որն էլ մազերը խիտ է դարձնում, պաշտպանում վնասվելուց: Բացի այդ, նուշը նաև իջեցնում է արյան մեջ պարունակվող խոլեստերինի քանակությունը:

Նարինջ

Նարինջը վիտամին C-ի աղբյուր է, որն էլ առանցքային դեր է խաղում մսի մեջ առկա երկաթի յուրացման գործում: Բացի այդ, այն մասնակցում է կոլագենի արտադրությանը, որն էլ անհրաժեշտ է մազերի աճի համար:

 

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=13780&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը