5 տեղ մարմնի վրա, որոնցից ոչ մի դեպքում չի կարելի մազ պոկել

Հոնքեր

Անհավանական, դաժան է թվում, բայց հոնքերից մազեր հանելը կարող է ի վերջո հանգեցնել մազարմատի վնասման: Մեղրամոմով աշխատելիս հոնքերը կարող են շատ բարակել ու եթե մի քանի տարի անց ցանկանաք ավելի լայն հոնքեր ունենալ, դրանք աճեցնելը շատ ավելի դժվար կլինի:
Ակնե

Բորբոքումը և թարախն առաջանում են մազի ֆոլիկուլի մոտ: Վտանգն այն է, որ մազը հանելուց և թարախի դուրս գալուց հետո մաշկի վրա կարող են մուգ հետքեր մնալ: Բայց եթե չլսեք մեր խորհուրդը, գոնե այդ մասը մշակեք որևէ չորացնող սպիրտային միջոցով:
Ներաճած մազեր

Ներաճած մազերը նրբունելիով հանելու դեպքում կարող է վարակ անցնել: Այս դեպքում ավելի շատ կօգնի տաք կոմպրեսը, սկրաբը և հակաբակտերիալ միջոցը:
Խալեր

Խալերը շատ վտանգավոր են, քանի որ կարող են քաղցկեղային լինել: Դա կարող է պարզել միայն մասնագետը, այն էլ՝ ոչ բոլոր փուլերում: Վարակ և բորբոքում՝ ահա թե ինչով կարող է վերջանալ մազ հանելու անմեղ ցանկությունը: Եթե այն շատ է խանգարում, մաշկաբանի դիմեք:
Ծծապտուկներ

Նուրբ մաշկը չվնասելու համար կարևոր է, որպեսզի մազի երկարությունը առնվազն 2 մմ լինի: Այդպես ինֆեկցիայի ռիսկն ավելի փոքր է:
