5 սխալ «Մայրաքաղաքային» աղցանը պատրաստելիս

Դիտումներ 777
5 սխալ «Մայրաքաղաքային» աղցանը պատրաստելիս

Ամանորի սեղանը դժվար է պատկերացնել առանց «Մայրաքաղաքային» աղցանի: Այն պատրաստելը հեշտ և արդյունքն էլ գոհացուցիչ կլինի, եթե չգործեք հետևյալ 5 սխալները.

Սխալ № 1: Պետք չէ աղցանը միայն մայոնեզով պատրաստել. այս դեպքում այն ստամոքսի համար չափից դուրս ծանր ու դժվարամարս կլինի: Մայոնեզը պետք է խառնել թթվասերի կամ սերուցքի հետ: Այն կարելի է փոխարինել նաև հունական յոգուրտով: Մայոնեզը աղցանին ավելացրեք մատուցելուց անմիջապես առաջ, քանի որ մի քանի ժամից դրա մեջ արդեն վտանգավոր նյութեր են առաջանում:

Սխալ № 2: Աղցանի մեջ դժշկական երշիկ կտրատելը անուղղելի սխալ է: Իսկական մայրաքաղաքային աղցանը պետք է մսով (տավարի, խոզի կամ հավի) պատրաստված լինի:


Սխալ № 3: Աղցանի մեջ շատ կարտոֆիլ կտրատելն էլ վատ գաղափար է: Դա բացասական է անդրադառնում աղցանի համային որակների վրա՝ այն մածուցիկ է դարձնում: Կարտոֆիլը նաև համեմունքները ներծծելու հատկություն ունի, ուստի կստիպի ձեզ ավելի շատ մայոնեզ կամ թթվասեր օգտագործել: Այդ իսկ պատճառով 12-14 բաժնի համար նախատեսեք 100 գրամանոց 4 կարտոֆիլ:

Սխալ № 4: «Մայրաքաղաքային» աղցանի մեջ սխալ է նաև պահածոյացված ոլոռ օգտագործելը: Նրա համը շատ նման է եփած կարտոֆիլի համին, ուստի ավելի լավ է սառեցված ոլոռ օգտագործեք:

Սխալ № 5: Աղցանի մեջ մեկ ձու օգտագործելն էլ սխալ գաղափար է: «Մայրաքաղաքային» աղցանի մեջ ձուն հատուկ բաղադրիչ է և ապահովում է նրա նրբությունը. այն հավասարակշռում է կարտոֆիլի, գազարի ու ոլոռի համային հատկությունները: Այսպես 12 բաժնին ամենաքիչը 3 ձու է պետք:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը