5 նախազգուշացնող նշան, որ արյան մեջ թթվածնի մակարդակը ցածր է: Գրում է 168.am-ը
Հիպօքսեմիայի դեպքում արյան մեջ թթվածնի մակարդակը ցածր է: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ խնդիրն ուղեկցվում է մի խումբ ախտանշաններով:
Գլխապտույտ: Գլխապտույտը կարող է արյան մեջ թթվածնի ցածր քանակի հետևանք լինել: Մարդկանց մի մասը գլխապտույտ է զգում կանգնած ժամանակ: Եթե այս խնդիրը պարբերաբար անհանգստացնում է ձեզ, դիմեք մասնագետի. արյունը թթվածինը մատակարարում է ամբողջ օրգանիզմին, և գլխապտույտն ու թուլությունը կարող են պայմանավորված լինել դրա ցածր մակարդակով:
Քրոնիկ հոգնածություն: Քրոնիկ հոգնածությունը կարող է պայմանավորված լինել մի խումբ գործոններով, այդ թվում՝ արյան մեջ թթվածնի ցածր մակարդակով: Եթե հանգստանալուց հետո խնդիրը հանգիստ չի տալիս ձեզ, դիմեք մասնագետի օգնությանը՝ պարզելու համար պատճառները:
Սրտխփոց: Արագ սրտխփոցը պայմանավորված է նրանով, որ սիրտը շատ արագ է աշխատում՝ թթվածինն ամբողջ մարմնին հասցնելու համար: Արագ սրտխփոցը կարող է բազմաթիվ այլ պատճառներ ունենալ, որոնք կօգնի հասկանալ համապատասխան մասնագետը:
Շնչահեղձություն: Եվս մեկ ախտանշան, որը բնորոշ է արյան մեջ թթվածնի ցածր մակարդակին:
Գլխացավ: Գլխացավերը կարող են պայմանավորված լինել մի խումբ առողջական խնդիրներով, այդ թվում՝ արյան մեջ թթվածնի ցածր մակարդակով: Անկախ պատճառից՝ քրոնիկ գլխացավերն անուշադրության չի կարելի մատնել: Դիմեք բժշկական օգնության:
Հիշեք, որ ախտորոշում կարող է կատարվել բացառապես մասնագետի կողմից՝ անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո:
Աղբյուրը ՝ https://168.am/2018/10/06/1019999.html