5 մթերք, որոնք կարող են «սպանել» ձեզ: Գրում է 168․am-ը
Ածխաջրերն անհրաժեշտ են լիաժեք սնվելու համար: Առանց ածխաջրերի օրգանիզմում չեն կարող կատարվել մի շարք գործընթացներ, սակայն դրանց չարաշահումը կարող է իսկապես վտանգավոր լինել առողջության համար:
Med2.ru-ի հաղորդմամբ՝ մի խումբ հետազոտություններ ցույց են տվել, որ ածխաջրերի չարաշահումը կարող է մեծացնել մի շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը: Կայքը ներկայացրել է մթերքների ցանկը, որոնց օգտագործումը հարկավոր է նվազագույնի հասցնել:
Մրգային հյութեր: Ամեն օր երկու բաժակ մրգային հյութի օգտագործումը կարող է մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, քանի որ մեծ քանակով շաքար է պարունակում և հարուստ չէ բջջանյութով: Խանութներում վաճառվող մրգային հյութերի չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն սրտի, այլև էնդոկրին համակարգի աշխատանքի վրա:
Քաղցր հյութեր: Սրանք մեծ քանակով ածխաջրեր և «դատարկ» կալորիաներ են պարունակում, նպաստում արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը: Քաղցր ըմպելիքի չարաշահումը մեծացնում է ճարպակալման հավանականությունը, ինչն իր հերթին՝ խանգարում է սրտի, անոթների աշխատանքը, կարող է հիպերտոնիայի և երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման պատճառ դառնալ:
Սպիտակ բրինձ, մակարոն, թխվածք: Մշակված ածխաջրերը գրեթե չեն պարունակում բջջանյութ, որն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
Չոր նախաճաշ, փաթիլներ: Սկզբունքը նույնն է՝ որքան շատ են մշակման ենթարկվում հացահատիկները, այնքան նվազում է բջջանյութի մակարդակը, և շատանում են «դատարկ» կալորիաները:
Հացահատիկներով բատոններ: Պատրաստի բատոնների մեծ մասն ավելի շատ վնասում են առողջությանը, քան օգնում: Դրանց մեծ մասը շաքարի օշարակ, շաքար, ֆրուկտոզա, շոկոլադի պաստա են պարունակում, որոնք դժվար է առողջ մթերքների շարքին դասել:
Աղբյուր ՝ https://168.am/2018/10/27/1031238.html