5 մթերք, որոնք կարող են օգնել ազատվել արթրիտի հետևանքով առաջացող ցավից
Հոդացավերը կարող են նկատելիորեն վատացնել կյանքի որակը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ կարևոր է ժամանակին բուժում ստանալ, ինչպես նաև ուշադրություն դարձնել սննդակարգին: Այս մթերքը կարող է օգնել թեթևացնել ցավը:
Խնձոր: Խնձորն օգնում է օրգանիզմը պաշտպանել բորբոքումից, լավացնել արյան շրջանառությունը: Կարող եք սննդակարգ ներառել նաև երիցուկով թեյ, նեխուր, ցիտրուսային մրգեր, կանաչ պղպեղ, սոխ, լոռամրգի:
Նուշ: Նուշը բավական մեծ քանակով վիտամին E է պարունակում, որը ցինկի հետ միասին նպաստում է աճառների առողջությանը: Այս վիտամինով հարուստ են սպանախը, քաղցր կարտոֆիլը, ավոկադոն, արևածաղկի սերմերը, դդմիկը:
Ձուկ: Ձկնամթերքը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում: Բացի ձկնամթերքից՝ այս ճարպաթթուներով հարուստ են նաև կտավատի, չիայի սերմերը, սոյան, կաղամբը:
Ձու: Ձուն տրիպտոֆան է պարունակում, որը սերոտոնինի կառուցվածքային մաս է: Այն օգնում է բարձրացնել տրամադրությունը, պայքարել ցավի դեմ: Տրիպտոֆան են պարունակում նաև պանիրը, սաղմոնը, հնդկահավի միսը:
Ոչխարի միս: Այն բավական մեծ քանակով ցինկ է պարունակում՝ հանքանյութ, որն անհրաժեշտ է օրգանիզմի մի շարք գործառույթների համար: Մասնագետների մի մասը կարծում է, որ ցինկի մակարդակի նվազումը կարող է վատացնել հիվանդների վիճակը:
Կարող եք օգտագործել նաև ձկնամթերք, հավի միս, լոբազգիներ, ընդեղեն, սերմեր:
Աղբյուր ՝ https://168.am/2018/10/11/1023745.html