5 մթերք, որոնք ձեզ կազատեն փորկապությունից. դադարեք լուծողական միջոցներ օգտագործել

Դիտումներ 275

5 մթերք, որոնք ձեզ կազատեն փորկապությունից. դադարեք լուծողական միջոցներ օգտագործել

Փորկապության զարգացման պատճառ կարող են դառնալ բազմաթիվ գործոններ: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ լուծողական դեղամիջոցների ընդունումը խնդրի լուծման լավագույն միջոցը չէ: Եթե փորկապությունը քրոնիկական բնույթ է ստացել, հարկավոր է դիմել բժշկական օգնության, ինչպես նաև շտկել սննդակարգը: Աղիների աշխատանքի լավացմանը կօգնի հետևյալ մթերքը:

 

 



Ամբողջահատիկ ցորենի ալյուրից պատրաստված մթերք: Ամբողջահատիկ ցորենի ալյուրը բջջանյութ է պարունակում, ինչն օգնում է լավացնել աղիների աշխատանքը: Ընտրեք այնպիսի հաց, որի պատրաստման ընթացքում օգտագործվել են նաև ընդեղեն և սերմեր:

Ազնվամորի և մոշ: Երկու հատապտուղն էլ մեկ քանակով ջուր և բջջանյութ են պարունակում, ինչի արդյունքում  մշտապես օգտագործվում են փորկապության կանխարգելման և բուժման նպատակով:

Սև սալոր: Սև սալորը, ինչպես նաև դրանից պատրաստված չորամիրգն ամենահաճախն են օգտագործվում փորկապության դեմ պայքարում: Այս միրգը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչը նպաստում է աղիների անցանելիությանը: Սև սալորը նաև միացություններ է պարունակում, որոնք նպաստում են աղեստամոքսային տրակտի համակարգի առողջության պահպանմանը:

 

Տանձ և խնձոր: Խնձորը պեկտին է պարունակում, որը նպաստում է աղիների անցանելիությանը: Տանձը ֆրուկտոզա է պարունակում, որը ևս խթանում է աղիների աշխատանքը:

Լոբազգիներ: Լոբազգիները բավական մեծ քանակով բջջանյութ են պարունակում: Մի բաժակ լոբին պարունակում է բջջանյութի չափաբաժնի 80 տոկոսը:

Աղբյուր ՝ https://168.am/2018/10/04/1019601.html



Ամենաընթերցվածը