5 դիմակ դեմքին թարմություն հաղորդելու համար


Վարունգով դիմակ
Բաղադրիչները
1 վարունգ
1 ձվի դեղնուց
Ինչպես պատրաստել
Հարել ձվի սպիտակուցը, մինչև այն փրփրի
Վարունգը մանր քերիչով քերել (պետք է 2 ճաշի գդալ)
Այս երկու բաղադրիչները լավ խառնել
Օգտագործման եղանակը
Պատրաստի զանգվածը քսել դեմքին
Թողնել 15 րոպե
Լվանալ ջրով
Կիտրոնով դիմակ
Բաղադրիչները
1 ձվի սպիտակուց
1թ.գ. մեղր
1թ.գ. կաթ
1թ. գ. կիտրոնի հյութ
Ինչպես պատրաստել
Սպիտակուցը հարել
Ավելացնել մյուս բաղադրիչները, լավ խառնել
Որպեսզի դիմակը շատ ջրիկ չլինի, կարող եք մի քիչ մանրացրած վարսակի փաթիլներ ավելացնել
Օգտագործման եղանակը
Դիմակը քսել դեմքին, պահել 15 րոպե
Մաքրել դեմքը գոլ կոմպրեսով
Դեմքը ցայելու համար նախատեսված ջրի մեջ մի քիչ երիցուկի թուրմ խառնեք
Հերկուլեսով դիմակ
Բաղադրիչները
1ճ.գ. հերկուլես
1ճ.գ. ձիթապտղի յուղ
1 թթու կանաչ խնձոր
1ճ.գ. ջրիկ մեղր
2ճ.գ. կեֆիր
1 կիտրոնի հյութ
Ինչպես պատրաստել
Հերկուլեսը հարեք բլենդերի մեջ
Խնձորը քերիչով քերեք
3 փոքր աման վերցրեք: Առաջինում խառնեք մանրացրած հերկուլեսն ու ձիթապտղի յուղը, երկրորդում՝ քերած խնձորն ու մեղրը, երրորդում՝ կեֆիրն ու կիտրոնի հյութը
Օգտագործման եղանակը
Դիմակը պետք է շերտերով քսել: Դրա համար ձեզ վրձին անհրաժեշտ կլինի
Առաջին շերտով դեմքին քսեք հերկուլեսի ու ձիթապտղի յուղի խառնուրդը, թողեք չորանա
Հետո քսեք խնձորի ու մեղրի խառնուրդը, թողեք 5 րոպե
Ապա քսեք վերջին շերտը՝ կեֆիրի ու կիտրոնի հյութի խառնուրդը, թողեք 5 րոպե
Ընդհանուր առմամբ դիմակը դեմքին պետք է 15 րոպե մնա
Վերջում լվանալ ջրով
