40 տարեկանից հետո ինչպես պահպանել կազմվածքը և ունենալ գեղեցիկ մարմին. Ահա հոլանդացի բժիշկների խորհուրդը


Հոլանդիայում հետազոտություն են անցկացրել' պարզելու համար, թե որ դիետան է կնոջ օրգանիզմի համար լավագույնը 40 տարեկանից հետո: Պարզվում է՝ այդ տարիքում կանայք կրկնակի արագ նիհարելու հնարավորություն ունեն, եթե շատ են օգտագործում սպիտակուցներով հարուստ մքերքներ:
Բացի այդ, սպիտակուցային դիետան ընդհանուր առմամբ լավ է ազդում կնոջ օրգանիզմի վրա: Մեկ առավելություն եւս. այս դիետային հետեւելը շատ պարզ ու հանգիստ է. բավական է շատ սպիտակուցներ օգտագործելուն զուգահեռ սննդակարգից զգալի կերպով կրճատել ածխաջրերն ու ճարպերը, հրաժարվել քաղցրեղենից, կարտոֆիլից, մակարոնեղենից:
