4 բնական միջոց՝ օրգանիզմը մակաբույծներից մաքրելու համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 1325
4 բնական միջոց՝ օրգանիզմը մակաբույծներից մաքրելու համար: Գրում է med.tert.am-ը

Աղիքային մակաբույծները կարող են ոչ միայն դառնալ մարսողության խանգարման պատճառ, այլև նպաստել բազմաթիվ այլ առողջական խնդիրների առաջացմանը: Մասնավորապես՝ դրանց առկայությամբ կարող է պայմանավորված լինել տրամադրության անկումն ու նյարդային լարվածությունը: Սա է պատճառը, որ հարկավոր է անել ամեն ինչ՝ օրգանիզմը մակաբույծներից մաքրելու և դրանց հետևանքով առաջացող բազմաթիվ խնդիրներից խուսափելու համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 բնական միջոց, որոնք արդյունավետ կերպով կմաքրեն օրգանիզմը մակաբույծներից:

1.      Գազար վայրի

Վայրի գազարի սերմերը հիանալի հակամակաբուծային միջոց են: Մակաբույծներից ազատվելու համար խորհուրդ է տրվում սերմերը փոշիացնել և ընդունել առավոտյան 3 գրամ:

2.      Գազար մշակովի

Սրատուտի առկայության դեպքում հարկավոր է գազարը քերիչով մանրացնել, ավելացնել 1 ճաշի գդալ աղացած դդմի սերմեր և ստացված խառնուրդն ուտել նախաճաշի փոխարեն:


3.      Հունական ընկույզ

Կլոր որդերի ու երիզորդերի դեպքում հարկավոր է խմել չհասունացած հունական ընկույզների եփուկ: Եփուկի պատրաստման համար անհրաժեշտ է 4 հատ ընկույզը մսաղացով մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռման ջուր (ջրին հարկավոր է մի փոքր աղ ավելացնել) և թրմել 30 րոպե: Թուրմը հարկավոր է լավ քամել, իսկ քուսպը դեն նետել: Ստացված եփուկը պետք է ընդունել օրական 3 անգամ: Ամեն անգամ թուրմը խմելուց հետո հարկավոր է աղով լուծողական միջոց ընդունել, իսկ 30 րոպե անց հոգնա անել:

4.      Պապայա

Պապայայի սերմերը կծու են և նման են մանանեխին, սակայն դրանք հիանալի հակամակաբուծային միջոց են, ուստի այդ սերմերը նույնպես կարելի է օգտագործել օրգանիզմը մակաբույծներից մաքրելու համար:

Աղբյուրը ՝ http://med.tert.am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը