36.000 դրամ կենսաթոշակ. որ դեպքում կստանաք

Դիտումներ 411
36.000 դրամ կենսաթոշակ. որ դեպքում կստանաք

 dialogue.am - ը գրում է ՝ 

«Սոցիալական իրավունք» շարքն իր ընթերողներին արդեն ներկայացրել զինվորական կենսաոթաշկների տեսակները և դրանց տրամադրման կարգը: Այս մեկը զոհված զինծառայողների ընտանիքներին նշանակվող զինվորական թոշակի մասին է, որով հանգամանորեն  ներկայացվում և մեկնաբանվում է, թե երբ և որ դեպքերում   կերակրողին կորցնողի համար թոշակ կստանաք:
 Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում հիմնական կենսաթոշակի չափը, որը ներկայումս կազմում է 16.000 դրամ, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ:

Այսպես՝ կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակը ընտանիքի անդամներին նշանակվում է հետյալ դեպքերում՝

զինծառայողը մահացել (զոհվել) է ծառայության ընթացքում ստացած վնասվածքի,  խեղման կամ առաջացած հիվանդության պատճառով
անհայտ կորել է ծառայողական պարտականությունները կատարելիս
ծառայությունից ազատվել է սահմանված կարգով և կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել, բայց  թոշակը ստանալու համար դիմում չի ներկայացրել և ծառայությունից ազատվելուց հետո` 6 ամսվա ընթացքում, մահացել է:
Իսկ ով է համարվում զոհված զինծառայողի ընտանիքի անդամ

 


անչափահաս՝ 18 տարին չլրացած երեխան
 մինչև 23 տարեկան ուսանող զավակը
 18 տարին չլրացած եղբայրը, քույրը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի uահմանափակում
18 տարեկան և դրանից բարձր տարիք ունեցող հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում
զոհված զինծառայողի ծնողը և ամուսինը, եթե նրանց տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է կամ հաշմանդամ ճանաչվել
Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չափը հաշվարկվում է՝

arm144721771860

1. Սպայական, ենթասպայական և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների դեպքում՝

Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար նախատեսվում է գումար, եթե նա առկա (ցերեկային) ուսուցմամբ է սովորում և  Կերակրողին կորցնողի թոշակը հաշվարկվում է այսպես՝

` մահացած կերակրողի վերջին զինծառայության զբաղեցրած պաշտոնը, նույն զինվորական կոչումը և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.

Մահացած կերակրողի ծնողների և այրիի համար ևս նշանակվում է թոշակ, որը հաշվարկվում է այսպես՝

վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:

2․ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում ` զինվորական կենսաթոշակի չափը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ և կազմում է կայուն  24․000 դրամ:

3․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կայու է և  կազմում է 36․144 դրամ:

 

Ու՞մ դիմել և ինչ ժամկետներում՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակն  ստանալու համար

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, այն դեպքում, երբ նա մինչ այդ ձեռք է բերել կենսաթոշակի իրավունք և ընտանիքի անդամի կողմից կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (անհայտ կորելու) օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետից ուշ դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

 Եթե ընտանիքը համապատասխանում է վորոնշյալ  կարգավիճակներից որևէ մեկին, ապա ընտանիքի անդամներից մեկը  կենսաթոշակը ստանալու մասին գրավոր դիմումը՝ ստորև նշված  փաստաթղթերով,  պարտավոր է  ներկայացնել  այն գերատեսչության  կենսաթոշակ նշանակող  ստորաբաժանում, որտեղ գտնվել է զոհվածի կենսաթոշակի գործը՝ ԱԻՆ, ՊՆ, ԱԱԾ: 

Անհրաժեշտ փաստաթղթերը…

Կերակրողին կուրցնելու դեպքում թոշակ նշանակելու համար համապատասխան ստորաբաժանում պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում.

2) անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը (սոց քարտ) կամ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.

4) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը՝ զինծառայողի զոհվելու մասին, այսինքն՝ մահվան վկայականը:

Նյութի աղբյուրը ՝ http://www.dialogue.am/toshak-kerakroxin-korcnelu-depqum/

Ամենաընթերցվածը