3 պարզ բաղադրատոմս, որոնք կմաքրեն լյարդը և կազատվեն ավելորդ ճարպից.
Մարսողության ընթացքում մեր օրգանիզմը ենթարկվում է մեծ սթրեսի, հատկապես, այդ ծանրաբեռնվածությունը մեծանում է արագ սննդի օգտագործմամբ։ Այն տառապում է ստամոքսի և լյարդի հետ միասին: Ժամանակ առ ժամանակ կատարեք դետոքս, դա կօգնի լյարդի արդյունավետ աշխատանքին: Լյարդի ոչ պատշաճ աշխատանքը կարող է բացասաբար անդրադառնալ այլ օրգանների վրա՝ հանգեցնելով խանգարումների և հիվանդությունների: Մեր առաջարկած ըմպելիքները կօգնեն ձեզ մաքրել ձեր լյարդը և հեռացնել ճարպերն ու տոքսինները ձեր մարմնից:
1. Բազմագույն ըմպելիք
- 1/2 կիտրոն
- 1 բուլղարական պղպեղ
- 1 խնձոր
- 1 միջին չափի վարունգ
Բոլոր բաղադրիչներից հյութ ենք պատրաստում ու անմիջապես խմում, որպեսզի հակաօքսիդանտներն ունենան իրենց պատշաճ ազդեցությունը։ Խորհուրդ է տրվում օրական 2-3 բաժակ այս հյութից խմել, որպեսզի ձեր լյարդը մաքրվի և տոքսինները դուրս գան օրգանիզմից։ Ձեր ընդհանուր վիճակը նույնպես կբարելավվի և կենսունակության լիցք կստանաք։
2. Կանաչ թեյ՝ ցիտրուսային համով
- մեկ կիտրոնի հյութի կեսը
- մեկ բանան
- կես բաժակ սառը կանաչ թեյ
Այս ըմպելիքը կարողանում է շատ արագ մաքրել օրգանիզմը։
3. Քրքումով լյարդը մաքրող ըմպելիք
- կես բաժակ ջուր
- 1/2 թեյի գդալ քրքում
- մի քիչ կոճապղպեղ
- մեկ կիտրոնի հյութ
Այս ըմպելիքը հիանալի մաքրում է ձեր լյարդը և հեռացնում տոքսինները աղիքներից։ Այն նաեւ կկանխի լեղապարկի քարերի առաջացումը։