3 օրվա ընթացքում, դուք կկարողանաք ոչ միայն մաքրել ձեր օրգանիզմը շլակներից, այլ նաև կկարողանաք փոխել ձեր սննդակարգը

Դիտումներ 212
3 օրվա ընթացքում, դուք կկարողանաք ոչ միայն մաքրել ձեր օրգանիզմը շլակներից, այլ նաև կկարողանաք փոխել ձեր սննդակարգը

3 օրվա ընթացքում, դուք կկարողանաք ոչ միայն մաքրել ձեր օրգանիզմը շլակներից, այլ նաև կկարողանաք փոխել ձեր սննդակարգը:

Ինչպես գրում է healthylivinghouse.com կայքը, այս մեթոդը ոչ միայն պաշտպանում է քաղցկեղից, այլ նաև օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը, շլակները,  օգնում է  նիհարել ու նվազեցնում է ինֆեկցիաների ու հիվանդությունների  առաջացման ռիսկը:


Այսպիսով ինչ է հարկավոր անել.


1.  Պրոցեդուրան սկսելուց 2 օր առաջ սննդակարգից  հարկավոր է հանել կաթնամթերքները, քանի որ նրանց յուրացման համար օրգանիզմին պահանջվում է երկար ժամանակ, ինչը կարող է դանդաղեցնել դետոքսիկացիայի պրոցեսը:


2.  Դետոքսիկացիայի պրոցեսը  սկսելուց մեկ օր առաջ, երեկոյան պետք է խմեք միզամուղ թեյ: Դա կօգնի մաքրել մարսողական համակարգը:


3. Առավոտյան պատրաստեք ըմպելքի՝ 2 հատ կիտրոնի հյութով ու 1 բաժակ ջրով: Խմեք այն առավոտյան մինչ նախաճաշելը՝ քաղցած փորին:


4. Նախաճաշից հետո խմեք կես բաժակ թուրինջի կամ անանասի հյութ: Այդ հյութերը հագեցած են հակաօքսիդանտներով, որոնք բարելավում են շնչառական համակարգը:


5. Նախաճաշի ու ճաշի միջև ընկած ժամանակահատվածում խմեք 1-1.5 բաժակ թարմ գազարի հյութ:Այդ հյութը շատ օգտակար է շնչառական ուղղիների համար:


6. Ճաշին օգտագործեք բանջարեղենային  կամ մրգային հյութեր, որը հագեցած կլինեն կալիումով, օրինակ՝  բանանի, բազուկի, ավոկադոյի և այլն:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը